Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր չռիկը. Հայկ Մարության

2019-03-22 16:42:50

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, թե իր կողմից հանձնարարական է եղել, որ ամեն վարչական շրջան պետք է ունենա բացօթյա իր մարզասրահը։ «Շատ որակյալ գործիքներով կահավորված, սա պետք է իրականացվի։ Այս պահին գրեթե չկան, մարդիկ իջնում են Հրազդան գետի մոտ «չռիկ» անունով հայտնի վայրը, պարապում են, բայց ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը», - ասաց նա։ Քաղաքապետը նշեց, որ այս առումով մեծ գործ ունեն անելու։