Պետք լինի՝ անմիջապես կհրավիրենք. Արթուր Վանեցյանը՝ Սաշիկ Սարգսյանի մասին

2019-03-22 14:10:34

Լրագրողների հարցին, թե Ալեքսանդր Սարգսյանի մեկնումն արդյո՞ք եղել է ԱԱԾ-ի թույլտվությամբ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է.«ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում, նա դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի տարածքը լքել է մեր գիտությամբ ու ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա. այս պահին նման պահանջ չկա»,- ասել է Արթուր Վանեցյանը: