Արսեն Թորոսյանը՝ իրեն գործ տվող անվանող բժիշկների մասին

2019-03-11 17:02:29

Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով առողջապահության ոլորտում տարբեր տարիներին տեղ գտած իրավախախտումների շուրջ իրավապահ մարմիններին իր կողմից ուղարկված գրությունների մասին։ Դիտարկմանը, որ բժիշկներից շատերը այդ գրություննեը մեկնաբանում են որպես «գործ տալ», նախարարը պատասխանեց. «Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին, եթե կա պաշտոնյա, որն իրավապահ մարմիններին չի հայտնում իրավախախտումների մասին, ապա նա թաքցնում է իրավախախտումը»: Հիշեցնենք, որ վերջին շրջանում առողջապահության ոլորտում բացահայտվում են իրավախախտումներ, որոնց մասին գրություններն իրավապահներին է փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։