ԳՈՒԼՊԱՆԵՐ ՀԱԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

2018-10-13 12:00:09

Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը նվիրեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հատուկ իրենց համար գործված գուլպաներ և երկուսով նույն օրը նույն գուլպաները հագան, ՄԵԳԱՊՈԼԻՍԸ որոշեց անդրադառնալ տղամարդու հանդերձապահարանի <<Նապոլեոնին>>. Փոքր, բայց նշանակալի այն իրին, որը կարող է լինել մեծ հաջողության և նկատելի անհաջողության պատճառ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն տղամարդկանց մեծամասնությունը անտեսում է հագուստի այն մասի կարևորությունը և դրան վերաբերվում է անփութորեն: Եկեք հասկանանք ինչպես կրել գուլպաները, որոնք դրանք հիացմունք առաջացնեն:

 

ԳՈՒՅՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն պետք է մոտավորապես համապատասխանի տաբատի գույնին: Շատ մեծ սխալ չէ, եթե դրանք լինեն նույն գույնի, սակայն, եթե կա տարբերություն, ցանկալի է, որ գուլպաները լինեն ավելի բաց երանգի քան տաբատն է:

Կա մեկ այլ կարծիք, որ գուլպաները, պետք է համապատասխանեն կոշիկի գույնին: Սակայն այս դեպքում պետք է հիշեք ահա թե ինչի մասին: Երբ գուլպաները տաբատի գույն են, դրանք երկար են ցույց տալիս Ձեր ոտքերը, Ձեզ ավելի բարձրահասակ են ցույց տալիս, իսկ եթե կոշիկի գույն են, կարճացնում են Ձեր հասակը:

Եթե փորձառու եք ու զգում եք գունային այլ համադրություններ՝ խուսափելով երանգների անհամատեղելիությունից:

 

ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ երկարության գուլպաներ է պետք կրել: Այն պետք է բավականին երկար լինի, որպեսզի չմերկացնի ոտքը, երբ նստած եք: Դա այսպես ասած պետք է Ձեր նվաճումը դառնա՝ կոշիկ-գուլպա-տաբատ շղթան ստեղծելու համար: Հաշվի առեք նաև տաբատի երկարությունը: Երկարության հետ կապված սխալ երբեմն նկատվում է <<Լավ երեկոյի>> հաղորդավար Գարի Պապոյանի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԲ ՊԵՏՔ ՉԷ ՀԱԳՆԵԼ ԳՈՒԼՊԱՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հագնել գուլպաները իմանալու հետ մեկտեղ՝ պետք է իմանալ նաև, թե երբ պետք չէ հագնել գուլպաներ: Վաղուց է հայտնի ճշմարտություն դարձել, որ պետք չէ այն հագնել սանդալների հետ, որովհետև դրանք ստեղծվել են բոկոտն հագնելու համար: Նույն կերպ պետք չէ գուլպաներ հագնել շորտերի հետ: Եթե դուք ունեք շոգ եղանակին ջինսեր ծալելու սովորություն, այդ դեպքում նույնպես պետք չէ գուլպաներ հագնել: Դուք անկասկած նկատել եք, որ առանց գուլպա է կոշիկ հագնում հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչն առավել հաճախ կարելի է  տեսնել նորաձևության ցուցադրությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐՈՎ ԳՈՒԼՊԱՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարելի է ասել քաջ են նրանք, ովքեր իրենց հանդերձապահարանում ունեն ոչ միայն միագույն, այլև՝ զարդանաշխերով գուլպաներ: Սակայն զգույշ եղեք: Զարդանախշերը կարող են կենդանություն հաղորդել Ձեր հագուկապին, եթե խելամիտ լուծում եք տալիս ու չեք փչացնում ներդաշնակությունը: Նվազագույնը, ինչ պետք է հիշեք, այն է, որ զարդանախշում պետք է գոնե տաբատի գույնի երանգ լինի, իսկ նախշը կարող է համապատասխանի փողկապի, վերնաշապիկի կամ պիջակի գրպանի թաշկինակի նախշին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Չի քննարկվում գուլպաների մաքրությունը ու դրանց վրա ծակերի առկայությունը, պետք չէ ընդհանրապես հոտ քաշել գուլպաներից, եթե դրանք արդեն մի օր հագել եք, ու վերջում մի մոռացեք, գուլպաները պետք է <<ապրեն ու մեռնեն>> միասին:




Հասարակություն

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին ՇԱՆԹ հեռուստաալիքի եթերում Մենուա Հարությունյանը բացատրեց, որ աղմկահարույց իր լուսանկարը Դավիթ Բեկի ֆոնին նորմալ է...

Ավելին »