ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՝ ՋՈՐՋ ՖԵՐԳՅՈՒՍՈՆ (ԲՐԻՍՏՈԼ)

2018-08-31 20:45:45

Ջորջ Ֆերգյուսոն

Բրիստոլ Մեծ Բրիտանիա 

Բրիստոլը 2015 թվականին ճանաչվեց Եվրոպայի Կանաչ մայրաքաղաք  կատարված բնապահպանական բարելավումների շնորհիվ:

Քաղաքի առաջին ընտրված քաղաքապետ Ջորջ Ֆերգյուսոնը ով որակավորված ճարտարապետ է և սովորել է Բրիստոլի համալսարանում, մշտապես ներգրավված է եղել կայուն զարգացման ծրագրերում ու դեռ ուսանող ժամանակ դեմ է արտահայտվել հյուրանոցի կառուցմանը Ավոնի կիրճում և արշավ է կազմակերպել Բրիստոլի օղակաձև ավտոճանապարհի շինարարության դեմ:

«Ես ինքս եմ անցել այն ուղիով, որը հետո քաղաքն է անցել» - ասում է Ջորջը:

Նա ապրում է արևային էներգիա ստանալու համար նախատեսված մարտկոցներով պատված տանիք ունեցող ծխախոտի հին ֆաբրիկայում: Այս շենքի բնակիչները հատուկ տարրաներ են տեղադրել անձրևաջրի հավաքման համար: «Ես չունեմ լոգարան, միշը ցնցուղ եմ ընդունում և այդպիսով փորձում եմ խնայել ջեռուցման վրա: Ինձ դուր է գալիս այսպիսի կյանքը» - պնդում է Ֆերգյուսոնը: «Ինչ անում եմ, փորձում եմ հասկանալ թե ինչպիսինն է դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչն իր հերթին կապում եմ սոցիալական և տնտեսական հետևանքների հետ»:

Ֆերգյուսոնին աշխատավարձ վճարվում է բրիստոլյան ֆունտով՝ արժույթ, որը նա ստեղծել է տեղական շուկային աջակցելու համար: «Եթե ես ուտում եմ ռեստորանում կամ սրճարանում, այն անպայման պետք է լինի անկախ հաստատություն, ես հեծանիվ գնում եմ տեղական անկախ ընկերությունից: Այս ամենը ստեղծում է շրջանաձև տնտեսություն, ինչը նպաստում է աշխատատեղերի թվի ավելացմանն ու հասարակության ավելի լավը դառնալուն»: Սակայն Ֆերգյուսոնը պնդում է, որ ինքը «կանաչ հիպպի» չէ, այլ նաև ձեռնարկատեր է, ով ունի սեփական գարեջրի գործարանը՝ տեղական շուկային աջակցելու համար:




Հասարակություն

ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

Ավելին »