Ի ՎԵՐՋՈ Ո՞ՐՆ Է ՍԱՊԾ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

2018-07-28 20:43:20

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հոգում է ազգաբնակչությանը անվտանգ և որակալ սնունդ, թե՞ ընդամենը տեղեկատվություն ապահովելով
Արդեն 10 օրից ավելի ողջ հանրապետությունը՝ սկսած բարձր վարկանիշ ունեցող միջազգային փորձագետներից, ոլորտի գիտակներից, հասարակական կազմակերպություններից և վերջացրած շարքային հայ սպառողով, անհանգստացած է վաճառքի կետերում վերամշակման համար նախատեսված թռչնամսի իրացման խնդրով: Մի կողմ թողնելով նախկին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) այժմյան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի ընտրության կեղծման հարցը, որին մեր նախկին հրապարակումներում (http://megapolis.am/index.php/news/1/2147-sapc-peti-entroutyoune-kexcvel-e-paster-e-nerkayacnoum-iravagete.html, http://megapolis.am/news/1/2126-ete-mrcouyt--apa-bolori-hamar-sapc-i-nor-xekavari-entroutyan-harcakannere.html) անդրադարձել ենք, այսօր կարող ենք փաստել, որ վերոհիշյալ պետական լիազոր մարմինը կամ անգործության է մատնված, կամ իրականացնում է, մեղմ ասված, խիստ անհասկանալի գործառույթ: Միգուցե սա պայմանավորված է տվյալ պետական կառույցի ղեկավարի՝ Գեորգի Ավետիսյանի տեսլական-ծրագրով, որը նա ներկայացրեց նաև ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդրանիկ նիստին (https://youtu.be/Mm6Enf_TZFY): Իսկապես, ինչ կարիք կա զբաղվելու ոլորտում առկա լուրջ խնդիրներով, որոնք բազմիցս բարձրաձայնվում են ոլորտի գիտակների կողմից՝ հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի հստակ քայլեր ձեռնարկերով, խստացնելով ներմուծվող սննդամթերքի ստուգումները հենց սահմանին, ինչպես նաև իրականացնելով նպատակաուղղված տեսչական ստուգումներ: Դատելով, Գեորգի Ավետիսյանի խոսքերից բավարար է ընդամենը հասարակական սեկտորի և լրագրողների հետ աշխատանքը՝ ոլորտի լուրջ բացերը վերացնելու համար: Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա ՍԱՏՄ-ում և ենթակա կառույցներում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը լրիվ համահունչ են ղեկավարի ծրագրին: Այսպես, օրինակ, ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի հիմնական գործառույթն է հանդիսանում լաբորատոր ծառայությունների մատուցումը, վերջին մեկ ամսվա ընթացքում կազմավորվել է Հասարակայնության և ընդհանուր կապերի մի ամբողջ բաժին՝ 3 աշխատակցով: Նման ճոխություն իրենց թույլ չեն տալիս անգամ լուրջ պետական գերատեսչությունները:
Այսպիսով, կարծես թե լիազոր մարմնի բուն գործառույթը՝ անասնաբուժական, բուսասանիտարական ոլորտների կարգավորումը և սննդամթերքի անվտանգության ապահովումը, այսօր դարձել են ոչ այնքան առաջնահերթ խնդիրներ: Այս պարագայում առաջանում է խիստ տրամաբանական մի հարց. ՍԱՏՄ այսօրվա ղեկավար Գեորգի Ավետիսյանի գործելաոճը, ինչու՞ է տրամագծորեն հակասում երեկվա սննդի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանի հնչեցրած անհանգստություններին (https://www.youtube.com/watch?v=dcMCAzqM1Lc): Դրանցից կարելի է առանձնացնել, մասնավորապես, վերոնշյալ լաբորատոր ծառայությունների կենտրոնի դուրսբերումը ՍԱՊԾ կազմից, ՍԱՊԾ՝ որպես փլուզված կառույց որակումը և այլն:  Միգուցե իրական մղումները ժամանակին այդքան էլ ազնիվ և ազգապահպան ոգով տոգորված չէին, այլ իրականում այլ դրդապատճառներ կային: Մասնավորապես, ներկայիս ՍԱՏՄ ղեկավարը, սկսեց, չգիտես ինչու, նշված հարցերի մասին բարձրաձայնել ոչ թե «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես փոխտօրեն աշխատելու տարիներին (մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը), այլ աշխատանքից ազատվելուց հետո միայն: Ի՞նչ է թաքնված լաբորատոր կենտրոնը ՍԱՊԾ կազմից դուրս բերելու թվացյալ «օբյեկտիվ» պահանջի ետևում: Միջազգային փորձագետ, ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի պնդմամբ ծառայության հենասյունը հանդիսացող լաբորատորիայի դուրս բերումը վերջինիս կազմից կհանգեցնի կառույցի փլուզմանը (https://www.youtube.com/watch?time_continue=146&v=if_UiFx6Jgo): Տարօրինակ է. որպես հարմարավողականության դրսևորում որակել Գեորգի Ավետիսյանի գործելաոճը, պարզ վրեժխնդրություն, պրոֆեսիոնալիզմի պակաս, թե՞…   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տևական ժամանակ հանրապետությունում անհանգստացած են վաճառքի կետերում վերամշակման համար նախատեսված թռչնամսի իրացման խնդրով:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 28: Մի կողմ թողնելով նախկին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) այժմյան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի ընտրության կեղծման հարցը, որին մամուլը բազմիցս անդրադարձել է, այսօր կարող ենք փաստել, որ վերոհիշյալ պետական լիազոր մարմինը կամ անգործության է մատնված, կամ իրականացնում է, մեղմ ասած, խիստ անհասկանալի գործառույթ, գրում է armeniaon.com կայքը: 

http://megapolis.am/news/1/2126-ete-mrcouyt--apa-bolori-hamar-sapc-i-nor-xekavari-entroutyan-harcakannere.html

Միգուցե սա պայմանավորված է տվյալ պետական կառույցի ղեկավարի՝ Գեորգի Ավետիսյանի տեսլական-ծրագրով, որը նա ներկայացրել է նաև ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդրանիկ նիստին:

 

 

 

Իսկապես, ինչ կարիք կա զբաղվելու ոլորտում առկա լուրջ խնդիրներով, որոնք բազմիցս բարձրաձայնվում են ոլորտի գիտակների կողմից՝ հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի հստակ քայլեր ձեռնարկերով, խստացնելով ներմուծվող սննդամթերքի ստուգումները հենց սահմանին, ինչպես նաև իրականացնելով նպատակաուղղված տեսչական ստուգումներ: Դատելով, Գեորգի Ավետիսյանի խոսքերից բավարար է ընդամենը հասարակական սեկտորի և լրագրողների հետ աշխատանքը՝ ոլորտի լուրջ բացերը վերացնելու համար: Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա ՍԱՏՄ-ում և ենթակա կառույցներում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը լրիվ համահունչ են ղեկավարի ծրագրին:

Այսպես, օրինակ, ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի հիմնական գործառույթն է հանդիսանում լաբորատոր ծառայությունների մատուցումը, վերջին մեկ ամսվա ընթացքում կազմավորվել է Հասարակայնության և ընդհանուր կապերի մի ամբողջ բաժին՝ 3 աշխատակցով: Նման ճոխություն իրենց թույլ չեն տալիս անգամ լուրջ պետական գերատեսչությունները:

Այսպիսով, կարծես թե լիազոր մարմնի բուն գործառույթը՝ անասնաբուժական, բուսասանիտարական ոլորտների կարգավորումը և սննդամթերքի անվտանգության ապահովումը, այսօր դարձել են ոչ այնքան առաջնահերթ խնդիրներ: Այս պարագայում առաջանում է խիստ տրամաբանական մի հարց. ՍԱՏՄ այսօրվա ղեկավար Գեորգի Ավետիսյանի գործելաոճը, ինչու՞ է տրամագծորեն հակասում երեկվա սննդի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանի հնչեցրած անհանգստություններին:

 

 

 

Դրանցից կարելի է առանձնացնել, մասնավորապես, վերոնշյալ լաբորատոր ծառայությունների կենտրոնի դուրսբերումը ՍԱՊԾ կազմից, ՍԱՊԾ՝ որպես փլուզված կառույց որակումը և այլն: 

Միգուցե իրական մղումները ժամանակին այդքան էլ ազնիվ և ազգապահպան ոգով տոգորված չէին և իրականում այլ դրդապատճառներ կային: Մասնավորապես, ներկայիս ՍԱՏՄ ղեկավարը, սկսեց, չգիտես ինչու, նշված հարցերի մասին բարձրաձայնել ոչ թե «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես փոխտօրեն աշխատելու տարիներին (մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը), այլ աշխատանքից ազատվելուց հետո միայն:

Ի՞նչ է թաքնված լաբորատոր կենտրոնը ՍԱՊԾ կազմից դուրս բերելու թվացյալ «օբյեկտիվ» պահանջի ետևում: Միջազգային փորձագետ, ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի պնդմամբ ծառայության հենասյունը հանդիսացող լաբորատորիայի դուրս բերումը վերջինիս կազմից կհանգեցնի կառույցի փլուզմանը:

 

 

 

Այսպիսով, Armeniaon.com-ը հարցադրում է անում՝  Գեորգի Ավետիսյանի գործելաոճը որպես հարմարավողականության դրսևորում որակել, պարզ վրեժխնդրություն, պրոֆեսիոնալիզմի պակաս, թե՞…   




Հասարակություն

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին ՇԱՆԹ հեռուստաալիքի եթերում Մենուա Հարությունյանը բացատրեց, որ աղմկահարույց իր լուսանկարը Դավիթ Բեկի ֆոնին նորմալ է...

Ավելին »