«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ

2018-07-05 21:10:52

 

Ես իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, որպեսզի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվեն, որովհետև հարց է՝ այնտեղ եղել են չարաշահումներ, թե ոչ: Եթե պարզվեց, որ եղել են չարաշահումներ, իհարկե, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին այսօր Քաջարան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի հարցին, թե ինչու ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատից, ոչ թե Մեղրի-Քաջարան հատվածից:
«Մեծ պրոբլեմ է և առեղծված է, թե ինչու այդ ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե օրինակ Մեղրի-Կապան հատվածից: Դա անհասկանալի և անհեթեթ մոտեցման հետևանք է: Երեքշաբթի ինձ մոտ խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-Հարավի» հետ կապված: Լուրջ պրոբլեմներ կան ճանապարհի կառուցման հետ:

Իրավապահ մարմիններին հանձնարարել եմ, որպեսզի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածին ավելի մեծ ուշադրությամբ վերաբերվեն, որովհետև հարց է՝ այնտեղ եղել են չարաշահումներ, թե ոչ: Այս մասին այսօր Քաջարան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 5: Եթե պարզվեց, որ եղել են չարաշահումներ, իհարկե, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի հարցին, թե ինչու ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատից, ոչ թե Մեղրի-Քաջարան հատվածից:


«Մեծ պրոբլեմ է և առեղծված է, թե ինչու այդ ճանապարհի շինարարությունն սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե օրինակ Մեղրի-Կապան հատվածից: Դա անհասկանալի և անհեթեթ մոտեցման հետևանք է: Երեքշաբթի ինձ մոտ խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-Հարավի» հետ կապված: Լուրջ պրոբլեմներ կան ճանապարհի կառուցման հետ:

Այժմ կան մի քանի ներդրումային ծրագրեր, որոնց հեղինակների գաղափարը հետևյալն է՝ Սիսիանից Լիճք ճանապարհ կառուցել: Մենք լրջորեն կքննարկենք Հյուսիս-հարավի խնդիր՝ հասկանալու համար, թե ոնց ենք մենք առաջ գնալու և ինչպես ենք լուծելու խնդիրները»,- նշեց վարչապետը:

Քաջարանում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց և շնորհավորեց «թավշյա հեղափոխության» հաղթանակի համար: Նրա խոսքով՝ այն փոփոխությունները, հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, դա յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է:

«Այսօր ՀՀ-ում սահմանադրության օրն է և սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա հոդվածում գրված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին և տարվա բոլոր օրերին և միշտ իշխանությունը պատկանելու ժողովրդին: Եվ որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այցն ունի գործնական նպատակ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին, որոնք առաջնահերթ պետք է լուծվեն:

«Այս այցի արդյունքներով մենք շատ կոնկրետ որոշումների ենք հանգել: Այդ որոշումներից ամենակարևորը հետևյալն է. դուք գիտեք, որ 2018 թ. պետական բյուջեով սուբվենցիաների, այսինքն, կառավարություն – տեղական ինքնակառավարման մարմիններ համատեղ ծրագրերի իրականացման համար գումարներ նախատեսված չի եղել: Վերջին շրջանում կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրվող գումարներից 10 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար և այդ ծրագիրը լինելու է շարունակական»,- հայտարարեց վարչապետը:

Քաջարանցիներից մեկի՝ կրթության որակի բարձրացման, համալսարաններում առկա խնդիրների վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք երբ որևէ համալսարանի որպես պետություն լիցենզիա ենք տալիս, պետք է նաև պատասխանատվություն կրենք, թե այդ համալսարանում պատշաճ մակարդակի կրթություն տալիս են, թե ոչ: Մեր համալսարաններում թափուր տեղի խնդիրը կա և կա որակյալ մասնագետի խնդիր, բայց մեր երկրում դիպլոմավորներն այնքան շատ են: Այսօր հազարավոր մարդիկ կան, որ ասում են՝ բարձրագույն կրթություն ունեմ, աշխատանք չունեմ: Ավարտողը պետք է կարողանա աշխատանքի անցնելու հնարավորություն ունենա»:

Մանկական ամառային ճամբարների վերականգման հարցին մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք չէ սպասել, թե երբ կառավարությունը 500 մլն դրամ գումար կտրամադրի, որպեսզի երեխաները հանգստանան: Նրա խոսքով՝ պետք է լինել ավելի նախաձեռնող, կարելի է բնագիտական արշավներ կազմակերպել, բակային ճամբարներ կազմակերպել. «Ձեր ասածը կընդունեմ ի գիտություն, կտեսնենք՝ ինչ հնարավորություններ կան, բայց պետք է նախաձեռնող լինել ամեն ինչում»,- ասաց նա:

tert.am




Հասարակություն

Փաշինյանի վերաբերմունքը քառօրյային

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Ավելին »