ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ 14-ԱՄՅԱ ՀԱՅԿԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՆՖԵՏ ՀՅՈՒՐԱՍԻՐԵՔ

2018-06-13 22:04:12

 

 

 

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/814630/ 

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը, որ տառապում է աուտիզմով: Հարազատները հորդորում են երեխային տեսնելիս քայլել նրա կողքով ու կոնֆետ հյուրասիրել, որ չվախենա ու չթաքնվի:


Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/814630/ 

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 13: ԱԻՆ-ը դադարեցրել է 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արմավիրի մարզի ԱԻՆ փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանը:

 

«Որոնողական աշխատանքները դադարեցված են, մինչև իրական տեղեկություն կստանանք: Երեկ Արագածոտնի մարզն էլ է մեզ հետ աշխատանքներ իրականացրել, սարերն անցել ենք, եկել ու հասել ենք իրար, ոչ մի հետք չենք գտել: Ապատեղեկատվություն էր տարածվել, իբր երեխային տեսել են Լեռնամերձ գյուղում: Պարզվեց, որ գյուղի երեխա է եղել, ոստիկաններին տեսել ու փախել է: Հետո գտել են նրան. որոնվող երեխան չէր»,- նշեց Մարգարյանը:

 

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, իբր Հայկին տեսել են Էջմիածնի Լեռնամերձ գյուղի տարածքում գտնվող հանքի մոտ, իսկ դրանից մեկ օր առաջ խոսակցություններ կային, թե Հայկին տեսել են Ծաղկունք, Արագած գյուղերի տարածքում:

 

«Երեխային տեսնող անձ չկա, հստակ տեղեկություն չկա: Արդեն ոստիկանությունն իր լիազորությունների սահմանում կշարունակի աշխատանքները»,- ասաց Արմավիրի մարզի ԱԻՆ փրկարարական վարչության պետը:

 

Այս ընթացքում ոստիկանությունն ու կամավորները շարունակում են փնտրել 14-ամյա Հայկ Հարությունյանին: Որոնման համար օգտագործում են դրոններ, ուղղաթիռ ու ամենագնացներ:

 

Հունիսի 8-ից Այնթապում տանից դուրս եկած և անհետ կորած 14-ամյա Հայկը  տառապում է աուտիզմով: Երեխան ոտաբոբիկ է, հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք:

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: 




Հասարակություն

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը». այսօր կազդարարվի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է ուղերձով: 

Ավելին »