ՕԴԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՄԱՆԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ «ZazaLand»-ՈՒՄ

2018-06-12 00:10:58

 

Օդային երաշխիք մանկան անվտանգությանը։
Մայրաքաղաքի սիրելի վայրերից մեկում ՝ Օղակաձև այգու Պոպլավոկ սրճարանին հարող  այգու  զգալի հատվածը զբաղեցրած «ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնը 2016 թվականին բարեգարգման անվան ներքը դարձավ շահույթի հերդական աղբյուր ։  Առաջին հայացքից բարեկարգում համարվող և սեզոնային աշխատատեղեր ստեղծած մանկան զվարճանքի կենտրոնը դարձավ բազմաթիվ ծնողների և հատկապես հարակից բնակիչների դրամի հերթական թակարթը։ Դեռ երկու տարի առաջ զբոսանքը այս այգում մատչելի էր բոլոր երեխաներին, կար անվճար խաղահրապարակ և ճոճոնակներ որից օգտվում էին ոչ միայն կենտրոն համայնքի բնակիչները այլ նաև քաղաքի կենտրոնում զբոսնող քաղաքացիները։ Սակայն արի ու տես , որ անվճար ճոճանակների հարևանությամբ տեղակայվեց գունեղ և երեխաների համար գայթակղիչ զվարճանքների կենտրոն , որի ոչ միայն փոքրացրեց անվճար խաղահրապարակի տարածքը ՝ օրինակ վերացան սահաբուրգերը  , այլ նաև  ստիպեց շատ ծնողների հրաժարվել անվճար ճոճանակներից խուսապելու համար անմիջապես դիմացը գտնվող շատերի համար անմատչելի «ZazaLand» մանկական կենտրոնի գայթակղությունից։ «ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնը զբաղեցնում է հանրային տարածք, որտեղ ամենա մատչելի զվարճանքը 200 դրամ է , նման անժեք ունեող խաղերի տևողոըթյունը ակնթարթային է և դրանց հատկացված է զբաղեցրած տարածքի ամենքփոքր հատվածը։ Խիսկ քիպ են տեղակայված նաև   500 և 1000 դրամ արժողությամբ խաղերը , որոնց տևողությունը նույնպես զավեշտալի է, սակայ ներքո հիշյալ հանգամանքը առավել մտահոգիչ է։
ՀՀ հանրապետությունում կրտսեր են համարվում 3-4 տարեկան տարեկան երեխաները, վառ օրինակ մանկապարտեզների տարիքայն խումբը որտեղի սաների տարիքը հենց 3-4 տարեկանն է։ Ավելորդ է նշել, որ տարիքային խմբերի բաժանումը ունի հիմնավոր բացատրություն և մեկնաբանություն , թե ի՞նչու կրտեր։ Համաձայն ՀՀ սահմանված տարիքային չափորոշիչների 3-4 տարեկան երեխան առայժմ , ոչ լիարժեք է ընկալում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի չափը և ունի հավելյան անվտանգության ապահովվման կարիք։ Սակայն  «ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնի ղեկավարները ունեն այլ կարծիք և խստորեն հետևում են իրենց պակերացրած նորմատիվներին։ Դրանք են ծնողի կամ մեկ այլ անձի անմիջական մասնակցության իրավունքը բացառապես մինջև  2 տարեկան երեխաների համարը, հակառակ դեպքում ծնողի մասնակցությունը երթադրում է ևս մեկ տոմս։ «ZazaLand» -ը վստահ է , որ կարող է երեշխավորել երեխայի անվտանգությունը նույնիս օդում։ Զվարճանքի կենտրոնում գործում են խաղեր որոնք բարձրանում են մոավորապես 5  մետր և կատարում շրջաններ, ընդորում երեխայի անվտանգության համար նախտեսված է ընդամենը մեկ ժապավեն գոտկատեղից։ Նույնիս մեծ ցանկության դեպքում աշխատակիցը անկարող է անմիջապես հեռացնել բարձրությունից կամ արագությունից վախեցած երեխային, պարզագույն պատճառով, երեխան օդում է։
Ես երաշխավորում եմ 3 տարեկան երեխայի նավտանգությունը օդում, մենք նախադեպ չենք ունեցել,- պնդում է ամենակարող աշխատակցուհն, առաջարկելով իր պատկերացմամբ խնդրի մաիկ լուծումը,- եթե ուզում եք բռնել երեխային գնեք ևս մեկ տոմս, դա տնօրինության անբեկանելի որոշումն է։
Եվ իսկապես , ում է հետաքրքիր ձեր երեխայի անվտանգությունը  հնարավոր է դուք էլ անհաղթահարելի ցանկույուն ունեք պտտվել օդու, իսկ երեխայի անվտանգությունը լոկ խխճուկ պատճառ է զվաչճանքից օգտվելու համար։ Քանի դեռ չկա դժբախտ պատահարի նախադեպ հարկավոր է ամեն գնով վաճառել հնարավորինս շատ տոմս ի վերջո գերշահույթ ստանալը հանրային տարածքում առայժմ ոչ ոք չի առգելել։

Մայրաքաղաքի սիրելի վայրերից մեկում՝ Օղակաձև այգու «Պոպլավոկ» սրճարանին հարող զգալի հատվածը զբաղեցրած «ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնը 2016 թվականին բարեկարգման անվան ներքո դարձավ շահույթի հերթական աղբյուր։ 


ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒՆԻՍԻ 12: Առաջին հայացքից բարեկարգում համարվող և սեզոնային աշխատատեղեր ստեղծած մանկան զվարճանքի կենտրոնը դարձավ բազմաթիվ ծնողների և հատկապես հարակից բնակիչների դրամի հերթական թակարդը։

Դեռ երկու տարի առաջ զբոսանքը այս այգում մատչելի էր բոլոր երեխաներին, կային անվճար խաղահրապարակ և ճոճանակներ, որոնցից օգտվում էին ոչ միայն կենտրոն համայնքի բնակիչները, այլ նաև քաղաքի կենտրոնում զբոսնող քաղաքացիները։ Սակայն արի ու տես, որ անվճար ճոճանակների հարևանությամբ տեղակայվեց գունեղ և երեխաների համար գայթակղիչ զվարճանքների կենտրոն, որը ոչ միայն փոքրացրեց անվճար խաղահրապարակի տարածքը (օրինակ`վերացան սահաբուրգերը), այլև  ստիպեց շատ ծնողների հրաժարվել անվճար ճոճանակներից՝ խուսափելու համար անմիջապես դիմացը գտնվող շատերի համար անմատչելի «ZazaLand» մանկական կենտրոնի գայթակղությունից։

«ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնը զբաղեցնում է հանրային տարածք, որտեղ ամենամատչելի զվարճանքը 200 դրամ է, նման անժեք ունեցող խաղերի տևողությունը ակնթարթային է, և դրանց հատկացված է զբաղեցրած տարածքի ամենափոքր հատվածը։ Շատ մոտ են տեղակայված նաև 500 և 1000 դրամ արժողությամբ խաղերը, որոնց տևողությունը նույնպես զավեշտալի է, սակայն ներքոհիշյալ հանգամանքը առավել մտահոգիչ է։

Հայաստանի հանրապետությունում կրտսեր են համարվում 3-4 տարեկան երեխաները, վառ օրինակ է մանկապարտեզների տարիքային խումբը, որտեղ սաների տարիքը հենց 3-4 տարեկանն է։ Ավելորդ է նշել, որ տարիքային խմբերի բաժանումը ունի հիմնավոր բացատրություն և մեկնաբանություն, թե ի՞նչու կրտեր։

Համաձայն ՀՀ սահմանված տարիքային չափորոշիչների, 3-4 տարեկան երեխան ոչ լիարժեք է ընկալում կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի չափը և ունի հավելյալ անվտանգության ապահովման կարիք։ Սակայն «ZazaLand» (ԶազաԼենդ) մանկական զվարճանքի կենտրոնի ղեկավարները ունեն այլ կարծիք և խստորեն հետևում են իրենց պատկերացրած նորմատիվներին։ Դրանք են՝ ծնողի կամ մեկ այլ անձի անմիջական մասնակցության իրավունքը բացառապես մինջև  2 տարեկան երեխաների համար, հակառակ դեպքում ծնողի մասնակցությունը երթադրում է ևս մեկ տոմս։

«ZazaLand» -ը վստահ է, որ կարող է երեշխավորել երեխայի անվտանգությունը նույնիսկ օդում։ Զվարճանքի կենտրոնում գործում են խաղեր, որոնք բարձրանում են մոավորապես 5  մետր և կատարում շրջաններ, ընդ որում երեխայի անվտանգության համար նախտեսված է ընդամենը մեկ ժապավեն գոտկատեղից։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում աշխատակիցը անկարող է անմիջապես հեռացնել բարձրությունից կամ արագությունից վախեցած երեխային, պարզագույն պատճառով, երեխան օդում է։

«Ես երաշխավորում եմ 3 տարեկան երեխայի նավտանգությունը օդում, մենք նախադեպ չենք ունեցել,- պնդում է ամենակարող աշխատակցուհին, առաջարկելով իր պատկերացմամբ խնդրի միակ լուծումը,- եթե ուզում եք բռնել երեխային գնեք ևս մեկ տոմս, դա տնօրինության անբեկանելի որոշումն է»։

Եվ իսկապես, ում է հետաքրքիր ձեր երեխայի անվտանգությունը: Հնարավոր է՝ դուք էլ անհաղթահարելի ցանկություն ունեք պտտվել օդում, իսկ երեխայի անվտանգությունը լոկ խխճուկ պատճառ է զվաչճանքից օգտվելու համար։

Իսկ քանի դեռ չկա դժբախտ պատահարի նախադեպ, հարկավոր է ամեն գնով վաճառել հնարավորինս շատ տոմս: Ի վերջո գերշահույթ ստանալը հանրային տարածքում առայժմ ոչ ոք չի արգելել։




Հասարակություն

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

«Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը». այսօր կազդարարվի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է ուղերձով: 

Ավելին »