«ԺԱՄԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՍ ՍՊԱՆԵՑԻՆ». ՄԱՅՐԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ

2018-05-21 23:04:28

Երխայի մահացության ևս մեկ դեպք է գրանցվել, մայրը վստահ է՝ բժիշկների անփութության հետևանքով: 
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնկաչուհի Մարիամ Ղազարյանը դիմել է «Մեգապոլիս»-ի խմբագրություն և ահազանգում է, որ իր 5 ամսեկան որդու մահվան պատճառը բժիշկների անփութությունն է:    
«Ես ուզում եմ, որ սա վերջին դեպքը լինի ու այլևս ոչ մի երեխա բժիշկների զոհ չդառնա: Սիրտս ցավում է, խոսքեր չունեմ, պարզապես արդարություն եմ պահանջում: Մեղավորները պետք է պատժվեն  օրենքի ամբողջ խստությամբ, որ այլևս չդժբախտացնեն մարդկանց ընդամենը մի քանի ժամում», - ասում է Մարիամը: 
«2017 թվականի դեկտեմբերի 13-ին լույս աշխարհ եկավ իմ տղան՝ լիովին առողջ, ամեն բան նորմալ էր իմ երեխայի մոտ, - պատմում է փոքրիկի մայրը, - 2018 թ-ի փետրվարի 20-ին նրան կանչեցին պատվաստման: Ես տեղեկացրեցի Զվարթնոցի տեղամասային բժիշկին, որ ամուսինս վարակված է վիրուսով և արդյոք վտանգավոր չէ այդ դեպքում երեխայի պատվաստումը»: 
Բժիշկը պատասխանը եղել է՝ «որևէ խնդիր չի լինի»:  
«Լսելով նրան՝ թույլ տվեցի, որ երեխայիս պատվաստեն, ինչը եղավ իմ մեծագույն սխալը», -ասում է Մարիամը:
Պատվաստելու հաջորդ օրն իսկ երեխայի մոտ սկսվում է ուժեղ խեղդող հազ: Մայրն անմիջապես դիմում է տեղամասային բժշկուհուն, սակայն, կրկին բախվում է բժշկական անտարբերության: 
«Զանգահարեցի բժշկուհուն, ասաց, թե գործեր ունի և չի կարող գալ: Խորհորդ տվեց տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց: Սակայն, հաշվի առնելով այդ հիվանդանոցի հակասանիտարական վիճակը, ստորագրությամբ, երեխայիս տեղափոխեցինք Արաբկիր Բժշկական կենտրոն», -պատմում է  Մարիամը  
Արաբկիր ԲԿ-ում զննելուց հետո, որոշում է կայացվում երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություններից պարզ է դառնում, որ վերին շնչուղիների բորբոքում կա երեխայի մոտ և մեկ շաբաթում նրան բուժում ու տուն են  ուղարկում:  
«Մեր տեղամասային բժշկուհու անփութության կամ անգրագիտության պատճառով երեխաս երեք ամիս անց կրկին հայտնվեց հիվանդանոցում, - ասում է Մարիամը: - Մայիսի սկզբներից երեխաս հազում էր, նորից տարա նրա մոտ զննելու, նշանակեց՝ Բիսեպտոլ, Սալիվին, Դոկտոր մոմ, ասելով, որ թեթև հազ է երեխայի մոտ»: 
Նշանակումները 5-6 օր շարունակ կանոնավոր կատարելուց հետո երեխայի վիճակը չի լավանում, դեղերն օգուտ չեն տալիս,  մայիսի 8-ին այդ մասին տեղյակ է պահվում տեղամասային բժշկին, սակայն նա պնդում է, որ երեխայի մոտ ոչինչ չկա, իսկ Երևանի հիվանդանոց տանելու համար ուղեգիր տալու ծնողի խնդրանքին արձագանքը եղել է՝ «Ողեգիրը խաղալիք չի»:
Փոքրիկի կյանքը իր ձեռքում խաղալիք դարձրած, այսպես կոչված, բժիշկը, որ մինչ այդ պնդում էր, թե երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է, րոպեներ անց, լսելով երեխայի հազը, Սուր բրոնխիտ ախտորոշմամբ, նրան շտապ «ուղեգրով» ուղարկում է հիվանդանոց:    
Արաբկիր բժշկական կենտրոնում թոքերում ոչինչ չեն հայտնաբերում, բայց խորհուրդ են տալիս կապույտ հազի անալիզ տալ Նորք -Մարաշ ԲԿ-ում: Այստեղ նրան ժպտալով պատասխանում են՝ հնարավոր չէ, որ այդ աշխույժ երեխան կապույտ հազ ունենա և անալիզ տալու կարիք չի լինում:
«Մայիսի 10-ին լույս 11-ի գիշերը երեխաս սկսեց ջերմել՝ 39 աստիճան էր, - շարունակում է պատմել Մարիամը, - անմիջապես զանգահարեցի շտապ օգնություն, բայց չեկան, պատճառաբանելով, թե որ գան ոչինչ չեն կարող անել, ասեցին տարեք հիվանդանոց»: 
Այստեղ ևս Մարիամը բախվել է բժիշկների անփութությանը, և ինչ էր մնում անել, քան արագ երեխային հասցնել մարզային հիվանդանոց: 
Այնտեղ նրան, առանց պրոբայի, ներարկում են ԱՆԱԼԳԻՆ-ԴԻՄԵԴՈԼ, առաջարկում են սոնոգրաֆիա անել, բայց քանի որ տեղում նման սարք չունեն, ուղարկում են մայրաքաղաքային հիվադանոց:
Արաբկիր բժշկակն կենտրոնում երեխային զննում են և կրկին ոչինչ չեն հայտնաբերում: Ու քանի որ երեխան, ըստ բժիշկների, առողջ էր, սոնոգրաֆիա չեն անում, ճառագայթումից խուսափելու համար: Բայց երեխան շարուանկում է լաց լինել: Ու չնայած ծնողների հորդորին, որ երեխային բժիշկների հսկողության տակ պահեն, նրանց տուն են ուղարկում, ասելով, որ կարիք չկա: 
Տուն վերադարնալուց հետո ժամեր անց, սակայն, ստիպված են լինում երեխային արդեն ծայրահեղ ծանր վիճակում կրկին տեղափոխել Արաբկիր ԲԿ: 
«Նկատեցինք, որ երեխայի մաշկը ամբողջությամբ պատվել է կապույտ ցանով: Դա տեսնելով, մանկաբույժն անմիջապես ուղարկեց վերակենդանացման բաժանմունք: Բայց մինչ հիվանդաոց բերելը երեխայիս մոտ ոչինչ չկար, ես եմ շորերը հագցրել՝ ոչ մի ցան չկար: Ռեանիմացիայի բժիշկը ժամը մեկ դուրս էր գալիս, հարցնում էր, ինչ դեղ է ընդունել և ասաց, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ուզում ենք իմանալ այդ ինչ դեղ է, որ ախտահարել է երեխայի ամբողջ օրգանիզմը: Ասացին, որ երեխայի լյարդը լայնացած է եղել 3-4 սմ, զարկերակային ճնշումն ընկած է: Բայց մինչ այդ ընդունարանում նրան զննել էին... 
Հոտո ... ասացին....Ձեր երեխային չկարողացանք փրկել....»: 
Ըստ դատաբժշկական փորձաքննության, երեխայի պոչկաները չեն գործել և երկկողմանի թոքաբորբ է տարել, թոքերը ամբողջությամբ ջրի մեջ են եղել: 
Մարիամը չի հավատում, ասում է՝ «ընդամենը ժամեր առաջ երեխաս ուրախ խաղում էր, անգամ նկարվել ենք: Ժամերի ընթացքում երեխայիս սպանեցին, հենց բառիս ուղիղ իմաստով: 
Փաստացի ունեմ տեսանյութերը, ֆոտոները ամսաթվով ժամով, Իմ երեխան 5 ամսեկան էր, 10 կգ, իր հասակակիցներից առողջ, աշխույժ ու լավ զարգացած:
Ներկայացնում ենք դեպքից ժամեր առաջ արված տեսանյութն ու լուսանկարները:
Մարամը վստահ է, բժիշկների անգրագիտության հետևանք էր դա , որոնք այդպես էլ չկարողացան հասկանալ իր երեխայի խնդիրը:    
« Նախ՝ Ես կարծում եմ, որ իմ երեխայի ինքնազգացողությունը վատացավ հենց տեղամասային բժշկուհու նշանակած դեղերից, քանի որ պարզել եմ՝ Բեսեպտոլը համարվում է անտիբիոտիկ և դա թույլատրվում է մեկ տարեկանից բարձր երեխաներին: Երկրորդ սխալը Էջմիածնի մանկական բաժնի հերթապահ բժիշկներինն էր՝ որոնք երեխայիս ներարկել են Անալգին- Դիմեդրոլ, ինչն էլ նպաստել է երեխայիս արագացված վախճանին: Եվ երրորդը սխալը՝ Արաբկիրի բժիշկներինն էր, որոնք իրավունք չունեին այդ վիճակում երեխայիս ուղարկել տուն, պարտավոր էին սոնոգրաֆիա անել և իրենք դրա համար են կոչվում բժիշկ», - սեփական հետաքննությունն է արել իր փոքրիկին ընդամենը օրեր առաջ կորցրած մայրը և ասում է, որ այլևս թույլ չի տալու, որ բժիշկական սխալի պատճառով որևէ ծնող զգա իր երեխային կորցնելու ցավը: 
« Շատ նման դեպքեր կան, որ մինչև օրս չեն բացահայտվել: Ես մինչև վերջ գնալու եմ և թույլ չեմ տալու, որ այս գործն էլ կոծկվի», -ասում է Մարիամը. 
Դեպքի առթիվ քերական գործ է հարուցվել և քանի որ գործը նախաքննության փուլում է «Մեգապոլիս»-ը անուններ և այլ փաստեր այս պահին ձեռնպահ կմնա հրապարակել, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը: Սակայն խմբագրությունը հետեևաողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի առաջ և նման դեպքերը, եթե դա իրոք բժշկի սխալի հետրանք է, կանխվեն: Իսկ երեխայի մոր շուրթերով դեպքի մանրամասն նկարագրությունը գոնե այս փուլում կօգնի հետևություններ անել, իսկ բժիշկներին ևս մեկ անգամ կհիշեցնի, որ նրանց վստահված են մարդկային կյանքեր և պետք է առաջին հերթին կոչումով բժիշկ լինել և շտապօգնության կանչին պարտավոր են «շտապ» արձագանքել:  
   

Երխայի մահացության ևս մեկ դեպք է գրանցվել, մայրը վստահ է՝ բժիշկների անփութության հետևանքով: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 21: Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնկաչուհի Մարիամ Ղազարյանը դիմել է «Մեգապոլիս»-ի խմբագրություն և ահազանգում է, որ իր 5 ամսեկան որդու մահվան պատճառը բժիշկների անփութությունն է:   

«Ես ուզում եմ, որ սա վերջին դեպքը լինի ու այլևս ոչ մի երեխա բժիշկների զոհ չդառնա: Սիրտս ցավում է, խոսքեր չունեմ, պարզապես արդարություն եմ պահանջում: Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, որ այլևս չդժբախտացնեն մարդկանց ընդամենը մի քանի ժամում», - ասում է Մարիամը: 

«2017 թվականի դեկտեմբերի 13-ին լույս աշխարհ եկավ իմ տղան՝ լիովին առողջ, ամեն բան նորմալ էր իմ երեխայի մոտ, - պատմում է փոքրիկի մայրը, - 2018 թ-ի փետրվարի 20-ին նրան կանչեցին պատվաստման: Ես տեղեկացրեցի Զվարթնոցի տեղամասային բժշկին, որ ամուսինս վարակված է վիրուսով և արդյոք վտանգավոր չէ այդ դեպքում երեխայի պատվաստումը»:

 Բժիշկը պատասխանը եղել է՝ «որևէ խնդիր չի լինի»:  

«Լսելով նրան՝ թույլ տվեցի, որ երեխայիս պատվաստեն, ինչը եղավ իմ մեծագույն սխալը», -ասում է Մարիամը:

Պատվաստելու հաջորդ օրն իսկ երեխայի մոտ սկսվում է ուժեղ խեղդող հազ: Մայրն անմիջապես դիմում է տեղամասային բժշկուհուն, սակայն, կրկին բախվում է բժշկական անտարբերության: 

«Զանգահարեցի բժշկուհուն, ասաց, թե գործեր ունի և չի կարող գալ: Խորհորդ տվեց տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց: Սակայն, հաշվի առնելով այդ հիվանդանոցի հակասանիտարական վիճակը, ստորագրությամբ երեխայիս տեղափոխեցինք Արաբկիր Բժշկական կենտրոն», -պատմում է  Մարիամը :

Արաբկիր ԲԿ-ում զննելուց հետո որոշում է կայացվում երեխային տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ հետազոտություններից պարզ է դառնում, որ վերին շնչուղիների բորբոքում կա երեխայի մոտ և մեկ շաբաթում նրան բուժում ու տուն են  ուղարկում:  

«Մեր տեղամասային բժշկուհու անփութության կամ անգրագիտության պատճառով երեխաս երեք ամիս անց կրկին հայտնվեց հիվանդանոցում, - ասում է Մարիամը: - Մայիսի սկզբներից երեխաս հազում էր, նորից տարա նրա մոտ զննելու, նշանակեց՝ Բիսեպտոլ, Սալիվին, Դոկտոր մոմ, ասելով, որ թեթև հազ է երեխայի մոտ»:

Նշանակումները 5-6 օր շարունակ կանոնավոր կատարելուց հետո երեխայի վիճակը չի լավանում, դեղերն օգուտ չեն տալիս, մայիսի 8-ին այդ մասին տեղյակ է պահվում տեղամասային բժշկին, սակայն նա պնդում է, որ երեխայի մոտ ոչինչ չկա, իսկ Երևանի հիվանդանոց տանելու համար ուղեգիր տալու ծնողի խնդրանքին արձագանքը լինում է՝ «Ուղեգիրը խաղալիք չէ»:

Փոքրիկի կյանքն իր ձեռքում խաղալիք դարձրած, այսպես կոչված, բժիշկը, որ մինչ այդ պնդում էր, թե երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է, րոպեներ անց, լսելով երեխայի հազը, «Սուր բրոնխիտ» ախտորոշմամբ նրան շտապ «ուղեգրով» ուղարկում է հիվանդանոց:    

Արաբկիր բժշկական կենտրոնում թոքերում ոչինչ չեն հայտնաբերում, բայց խորհուրդ են տալիս կապույտ հազի անալիզ տալ Նորք-Մարաշ ԲԿ-ում: Այստեղ ժպտալով պատասխանում են՝ հնարավոր չէ, որ այդ աշխույժ երեխան կապույտ հազ ունենա և անալիզ տալու կարիք չի լինում:

«Մայիսի 10-ին լույս 11-ի գիշերը երեխաս սկսեց ջերմել՝ 39 աստիճան էր, - շարունակում է պատմել Մարիամը, - անմիջապես զանգահարեցի շտապ օգնություն, բայց չեկան, պատճառաբանելով, թե գալու դեպքում էլ ոչինչ չեն կարող անել, ասացին տարեք հիվանդանոց»: 

Այստեղ ևս Մարիամը բախվել է բժիշկների անփութությանը, և ինչ էր մնում անել, քան արագ երեխային հասցնել մարզային հիվանդանոց: Այնտեղ նրան, առանց պրոբայի, ներարկում են ԱՆԱԼԳԻՆ-ԴԻՄԵԴՈԼ, առաջարկում են սոնոգրաֆիա անել, բայց քանի որ տեղում նման սարք չունեն, ուղարկում են մայրաքաղաքային հիվադանոց: Արաբկիր բժշկական կենտրոնում երեխային զննում են և կրկին ոչինչ չեն հայտնաբերում: Ու քանի որ երեխան, ըստ բժիշկների, առողջ էր, սոնոգրաֆիա չեն անում, ճառագայթումից խուսափելու համար: Բայց երեխան շարունակում է լաց լինել...

Ու չնայած ծնողների հորդորին, որ երեխային բժիշկների հսկողության տակ պահեն, նրանց տուն են ուղարկում, ասելով, որ կարիք չկա: Տուն վերադարնալուց հետո ժամեր անց, սակայն, ստիպված են լինում երեխային արդեն ծայրահեղ ծանր վիճակում կրկին տեղափոխել Արաբկիր ԲԿ: 

«Նկատեցինք, որ երեխայի մաշկը ամբողջությամբ պատվել է կապույտ ցանով: Դա տեսնելով, մանկաբույժն անմիջապես ուղարկեց վերակենդանացման բաժանմունք: Բայց մինչ հիվանդանոց բերելը երեխայիս մոտ ոչինչ չկար, ես եմ շորերը հագցրել՝ ոչ մի ցան չկար: Ռեանիմացիայի բժիշկը ժամը մեկ դուրս էր գալիս, հարցնում էր, ինչ դեղ է ընդունել և ասաց, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ուզում ենք իմանալ այդ ինչ դեղ է, որ ախտահարել է երեխայի ամբողջ օրգանիզմը: Ասացին, որ երեխայի լյարդը լայնացած է եղել 3-4 սմ, զարկերակային ճնշումն ընկած է: Բայց մինչ այդ ընդունարանում նրան զննել էին... 

Հոտո ... ասացին....Ձեր երեխային չկարողացանք փրկել....»

Ըստ դատաբժշկական փորձաքննության, երեխայի երիկամները չեն գործել և երկկողմանի թոքաբորբ է տարել, թոքերը ամբողջությամբ ջրի մեջ են եղել: 

Մարիամը չի հավատում, ասում է՝ «ընդամենը ժամեր առաջ երեխաս ուրախ խաղում էր, անգամ նկարվել ենք: Ժամերի ընթացքում երեխայիս սպանեցին, հենց բառիս ուղիղ իմաստով: Փաստացի ունեմ տեսանյութերը, ֆոտոները՝ ամսաթվով, ժամով: Իմ երեխան 5 ամսեկան էր, 10 կգ, իր հասակակիցներից առողջ, աշխույժ ու լավ զարգացած»:

Ներկայացնում ենք դեպքից ժամեր առաջ արված տեսանյութն ու լուսանկարները:

Մարամը վստահ է, բժիշկների անգրագիտության հետևանք էր դա, որոնք այդպես էլ չկարողացան հասկանալ իր երեխայի խնդիրը:    

«Նախ՝ ես կարծում եմ, որ իմ երեխայի ինքնազգացողությունը վատացավ հենց տեղամասային բժշկուհու նշանակած դեղերից, քանի որ պարզել եմ՝ ԲԻսեպտոլը համարվում է անտիբիոտիկ և դա թույլատրվում է մեկ տարեկանից բարձր երեխաներին:

Երկրորդ սխալը Էջմիածնի մանկական բաժնի հերթապահ բժիշկներինն էր՝ որոնք երեխայիս ներարկել են Անալգին-Դիմեդրոլ, ինչն էլ նպաստել է երեխայիս արագացված վախճանին:

Եվ երրորդ սխալը՝ Արաբկիրի բժիշկներինն էր, որոնք իրավունք չունեին այդ վիճակում երեխայիս ուղարկել տուն, պարտավոր էին սոնոգրաֆիա անել և իրենք դրա համար են կոչվում բժիշկ», - սեփական հետաքննությունն է արել իր փոքրիկին ընդամենը օրեր առաջ կորցրած մայրը և ասում է, որ այլևս թույլ չի տալու, որ բժիշկական սխալի պատճառով որևէ ծնող զգա իր երեխային կորցնելու ցավը: 

 

 

 

«Շատ նման դեպքեր կան, որ մինչև օրս չեն բացահայտվել: Ես մինչև վերջ գնալու եմ և թույլ չեմ տալու, որ այս գործն էլ կոծկվի», -ասում է Մարիամը: 

Դեպքի առթիվ քերական գործ է հարուցվել և քանի որ գործը նախաքննության փուլում է «Մեգապոլիս»-ը անուններ և այլ փաստեր այս պահին ձեռնպահ կմնա հրապարակել, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը: Սակայն խմբագրությունը հետեևաողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատասխան տան օրենքի առաջ և նման դեպքերը, եթե դա իրոք բժշկի սխալի հետրանք է, կանխվեն:

Իսկ երեխայի մոր շուրթերով դեպքի մանրամասն նկարագրությունը գոնե այս փուլում կօգնի հետևություններ անել, իսկ բժիշկներին ևս մեկ անգամ կհիշեցնի, որ նրանց վստահված են մարդկային կյանքեր և պետք է առաջին հերթին կոչումով բժիշկ լինել, Իսկ շտապօգնության կանչերին պարտավոր են «շտապ» արձագանքել:  




Հասարակություն

ՀԵ՜Յ ԳԻԴԻ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄԻ ՃԱՐ ԼԻՆԵՐ ԼՍԵԻՐ ԷՍ ՀՐԱՇՔԻՆ

Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

Ավելին »