ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ ՀԱՐՈՂ ԱՅԳՈՒՄ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՔԱՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԾԱՌԵՐ ԿՏՆԿՎԵՆ

2018-05-15 17:42:07

 

 

Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատվել են չոր, ծերացած ծառերը, որոնց փոխարեն քառակի անգամ ավելի ծառեր են տնկվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը:
«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,– ասաց նա:
Նշենք, որ համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերևից արված լուսանկարը, որտեղ երևում է, որ այգու ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին. այգին կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Նյութը թողարկելուց հետո Երևանի քաղաքապետարանը տարածեց պարզաբանում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 
«Հարգելի համաքաղաքացիներ,
Քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գր. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատվել են չոր, ծերացած ծառերը, որոնց փոխարեն քառակի անգամ ավելի ծառեր են տնկվելու: Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերի անհանգստության, Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 15:
Համացանցում օգտատերերն ակտիվ տարածում են Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերևից արված լուսանկարը, որտեղ երևում է, որ այգու ծառերը գրեթե ամբողջությամբ հատված են:

«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն»,– ասել է Արթուր Գևորգյանը:

Նյութը թողարկելուց հետո Երևանի քաղաքապետարանը տարածեց պարզաբանում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 


«Հարգելի համաքաղաքացիներ,
Քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գր. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:


Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը: «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին»:

 

 




Հասարակություն

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբերի 2-ին ՇԱՆԹ հեռուստաալիքի եթերում Մենուա Հարությունյանը բացատրեց, որ աղմկահարույց իր լուսանկարը Դավիթ Բեկի ֆոնին նորմալ է...

Ավելին »