Շրջանառվող կարծիքներ մի լսեք, լսեք այն, ինչ ասում է դեսպանը. Անրի Ռենոն` Քարֆուրի մասին

2014-07-10 13:02:35

«Շրջանառվող կարծիքներ մի լսեք, լսեք այն , ինչ ասում է դեսպանատունը, լսեք այն, ինչ ասում է դեսպանը: Կարֆուրը Երևանում իր դռները կբացի կամ սեպտեմբերին, կամ հոկտեմբերին»,-Asekose.am-իհարցին ի պատասխան, թե արդյոք, ինչպես մամուում էր շրջանառվում, նախկինում եղե՞լ են խոչընդոտներ և դրանք ի սպառ վերացե՞լ են, նշել  է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ու ավելացրել. «Դուք ինքներդ էլ ականատեսը եղաք, թե ինչպես երկու երկրների նախագահները  այցելեցին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում կառուցվող ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի տարածք, որտեղ էլ  ստորագրվեց համաձայնագիրը:  Ի դեպ, երեքշաբթի, մեր դեսպանատանը հայ-ֆրանսիական գործարար ակումբի ներկայացուցիչների հավաք էր, որի ժամանակ  ակումբի վարչական խորհրդի կողմից Քրիստիան Դը Նալը /Մաջիտ Ալ Ֆուտայիմ-Կարֆուր/ (Christian De Nale) ընտրվել է ֆրանս-հայկական գործարար ակումբի  (CAFA) նախագահ: Ահավասիկ, Քարֆուրն արդեն Հայաստանի մասն է կազմում...»:




Հասարակություն

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի. Փաշինյան

123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր, 1739 մարդ թոքաբորբ ունի․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը պարետան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելին »