Զարեհ Սինանյանը 7 օրով մեկնում է Ուկրաինա. ավիատոմսը համար վճարել է հրավիրող կողմը

2019-11-27 13:40:08

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը մեկնում է Ուկրաինա:

Նա նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-4-ը ներառյալ կլինի Կիևում, իսկ դեկտեմբերի 1-2-ին՝ Օդեսայում: Սինանյանն այնտեղ կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպվելիք ֆորումին, կհանդիպի գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ կատարված աշխատանքներին ու համայնքի խնդիրներին ծանոթանալու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Երևան-Կիև-Երևան ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը հոգացել է հրավիրող կողմը, իսկ մնացած ծախսերը կարվեն բյուջեի միջոցների հաշվին: