Գեղարքունիքի մարզում խոզերի սատկելը նախնական վարկածով Ավստրալիական ժանտախտի արդյունք է

2019-11-08 12:09:20

Արդեն քանի օր է Գեղարքունիքի մարզում խոզերը սատկում են անհասկանալի պատճառներով : Գավառի շրջանում ,մասնավորապես Լանջաղբյուր գյուղում արդեն սատկել են 24 հատ մայր խոզ և 67 գոջի : 

Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը մեր հետ զրույցում նշեց,որ դեռ հանգամանքները պարզվում են :

  Հարցին,թե վարկած կա ,խոզերի սատկելը կապում են Ավստրալիական ժանտախտի հետ ,որքանո՞վ է վտանգավոր , Համբարձումյանը պատասխանեց.

- Վտանգը մարդուն չի սպառնում,քանզի եփած ժամանակ բակտերիաները չքանում են :

 Այսօր Սննդի անվտանգության տեսչական մարմնից ստուգումներ են լինելու : Եզրակացությունների մասին կհայտնվի լրացուցիչ: