ԱԺ-ն ՑՐՎԱԾ Է, ԱՌՋԵՎՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

2018-11-01 16:36:44

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստը: Ըստ պլանավորվածի հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտավախություն հայտնեց, որ ելույթները բավականին կառուցողական էին, ու վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթից հետո, միգուցե, կողմ քվեարկեն բոլորը, բայց, ինչպես որ նախատեսված էր, կողմ ոչ ոք չքվեարկեց, իսկ ՀՅԴ-ն ընդհանրապես հրաժարվեց մասնակցել քվեարկությանը:

Ինչպիսի՞ն կլինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, արդյո՞ք չեն լինի ընտրակաշառքներ ու ընտրակեղծիքներ, կձևավորվի՞ արդյոք երկրի շահերն անձնական շահերից գերադասողներից կազմված ԱԺ?

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կարծես ակնհայտ է, եթե հիշում ենք այն դասականներին, որոնք իրենց ստեղծագործություններում բազմիցս արձանագրել են, որ հեղափոխություններից շահողը հազվադեպ է ժողովուրդը լինում: