Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներոմ զրուցում ենք սիրված դերասան Լևոն Հարությունյանի հետ, ով չնայած այդպես էլ չի ստացել դերասանական կրթություն այնուամենայնիվ կերտել է շատ կերպարներ, որոնց շնորհիվ հանդիսատեսը սիրում ու գնահատում է նրան: Նա սիրում է թատրոնը, սակայն հաճախ ստիպված է լինում այլ աշխատանքով ևս զբաղվել իր առօրյա ծախսերը հոգալու համար: Նա նշում է, որ մեր իրականության մեջ շատ անհանգստացնող խնդիրներ կան, որոնց համար ինքն ունի լուծումներ: Հենց այդ և բազմաթիվ այլ հարցերի շուրջ էլ զրուցում ենք սիրված դերասանի հետ:
2015-04-19 00:36:02Իսկական նավահանգստային միջավայր լեռներում:
Արկածասերների լավագույն կողմնացույցը` ՆԱՎԱՎԱՐ ձկնալի ըմպելարանն է:
Սառույցը շարժվեց, խարիսխը բարձրացված է, զորահանդեսի հրամանատարը ես եմ...
Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը կինոռեժիսոր է, ով չնայած նկարահանել է գեղարվեստական ֆիլմեր, այնուամենայնիվ իրեն ավելի հոգեհարազատ է համարում վավերագրական ֆիլմի ժանրը: Նա նաև ՀՀ կինոգործիչների միության նախագահն է, բացի այս չի թաքցնում, որ կանգնած է մասոնական կազմակերպության շարքերում: Իր ներկայիս գործունեության, քննադատությանը վերաբերմունքի և հայկական ֆիլմարտադրության մասին զրուցում ենք ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հետ:
2015-04-12 09:29:08Asekose.am-ի «CV» հաղորդման հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն է: Վերջինս հաղորդման ընթացքում խոստովանում է, որ այսօրվա հայկական ֆիլմարտադրությունն իրեն գոհացնում է միայն քանակի առումով, սակայն որակ ապահովել քչերին է հաջողվում: Ըստ Միքայել Պողոսյանի` կան մարդիկ, որոնց պետք է արգելել զբաղվել ֆիլմերով, ավելին` կինոթատրոններում, առհասարակ, պետք է գրաքննություն լինի:
2015-04-12 09:22:12Asekose.am-ի «CV» հաղորդման հյուրն «ArmComedy» նախագծի համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանն է: Վերջինս այն քչերից է, ում սուր և հումորային մեկնաբանությունից ոչ մի քաղաքական գործիչ չի խուսափում: Դժգոհելու փոխարեն պաշտոնյաններին մնում է միայն լուռ հնազանդվել, քանի որ գիտեն, որ տվյալ քննադատությունը դիպուկ է, հումորը՝ տեղին և ամենակարևորը՝ ռազմահայրենասիրական:
2015-04-05 10:06:59Չնայած ապագայի կանխատեսումներին` Արմեն Աշոտյանը սիրով հիշում է 90-ականները, ուսանողական կյանքը, և այդ տարիներն այդքան լուսավոր դարձնող «Սանտա-Բարբարա» սերիալը և «Ласковый май» խումբը:
2015-03-21 14:04:5390-ականների հեռուստատեսությունն ավելի լուսավոր և գունավոր դարձնող հեռուստամեկնաբան Արտավազդ Եղոյանը մի օր հեռացավ էկրաններից` երկար տարիներ լռելով այդ որոշման պատճառների մասին: «Եկավ մի պահ` հասկացանք, որ ուզում են խեղդվենք, մենք էլ` հեռացանք»,- Asekose.am-ի «CV» հաղորդմանըխոստովանում է Արտավազդ Եղոյանը, ապա շարունակում, որ այսօր չի ցանկանում եթեր վերադառնալ` իր տեղը զիջելով ավելի երիտասարդներին:
2015-03-15 09:35:58Ինչը կարող է խանգարել ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանին, ում ընթերցողները բնորոշում են որպես թարմ մտքերի, չծեծված արտահայտություններ, անկախ մտածելակերպի կրող…Ըստ նրա` խանգարող հանգամանքներ կարող են լինել ժողովրդի` սոցիալական, երկրի ` տնտեսական ծանր վիճակներն, ինչպես նաև` իշխանությունները չփոխվելը...
2015-03-15 09:28:44Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալել ենք մի երգչուհու, ում նկատմամբ չնայած կա ընդգծված սեր ժողովրդի կողմից, այնուամենայնիվ նա նաև հաճախ քննադատվողների շարքում է: Նախորդ տարեվերջին կայացավ նրա մենահամերգը, որի ընթացքում գրանցված միջադեպի պատճառով քննադատությունների տարափ սկսվեց երգչուհու հասցեին: Թե որն է քննադատությունների կենտրոնում հայտնվելու, հաճախ պետականամետ որակումը ստանալու և դրանով հանդերձ հանդիսատեսի սերը վայելելու պատճառը կպարզենք Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման այս թողարկման ընթացքում: Դե իսկ զրուցում ենք երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի հետ:
2015-03-08 13:34:14Asekose.am-ի «CV» հաղորդման հյուրն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: «Քաղաքականության մեջ հայտնվելու հանգամանքը մեկօրյա որոշում չէր», -ասում է երիտասարդ պատգամավորը: Քաղաքականության գրված և չգրված օրենքների, ընտանիքի և անձնական կյանքի մասին զրուցում ենք Արփինե Հովհաննիսյանի հետ:
2015-03-08 10:09:39