• Արկածասերների լավագույն կողմնացույցը` «Նավավար» ձկնալի ըմպելարանն է. Բացահայտում է Արթուր Բախտամյանը

    Իսկական նավահանգստային միջավայր լեռներում:

    Արկածասերների լավագույն կողմնացույցը` ՆԱՎԱՎԱՐ ձկնալի ըմպելարանն է:

    Սառույցը շարժվեց, խարիսխը բարձրացված է, զորահանդեսի հրամանատարը ես եմ...

    2015-04-17 07:56:30
     
  • Ես մասոն եմ, ազգայնական եմ, դեմ եմ գեյերին՝ ո՞նց չասեմ. Ռուբեն Գևորգյանց

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը կինոռեժիսոր է, ով չնայած նկարահանել է գեղարվեստական ֆիլմեր, այնուամենայնիվ իրեն ավելի հոգեհարազատ է համարում վավերագրական ֆիլմի ժանրը: Նա նաև ՀՀ կինոգործիչների միության նախագահն է, բացի այս չի թաքցնում, որ կանգնած է մասոնական կազմակերպության շարքերում: Իր ներկայիս գործունեության, քննադատությանը վերաբերմունքի և հայկական ֆիլմարտադրության մասին զրուցում ենք ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հետ:

    2015-04-12 09:29:08
     
  • Այդ ֆիլմերը և նման մարդկանց, ովքեր կինոյի հետ կապ չունեն, անվանում եմ խուտուտչիներ.Միքայել Պողոսյան

    Asekose.am-ի «CV» հաղորդման հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանն է:  Վերջինս հաղորդման ընթացքում խոստովանում է, որ այսօրվա հայկական ֆիլմարտադրությունն իրեն գոհացնում է միայն քանակի առումով, սակայն որակ ապահովել քչերին է հաջողվում: Ըստ Միքայել Պողոսյանի` կան մարդիկ, որոնց պետք է արգելել զբաղվել ֆիլմերով, ավելին` կինոթատրոններում,  առհասարակ, պետք է գրաքննություն լինի:

    2015-04-12 09:22:12
     
  • Եղե՞լ են ճնշումներ և սպառնալիքներ ArmComedy-ի տղաների նկատմամբ. մեկնաբանում է Սերգեյ Սարգսյանը

    Asekose.am-ի «CV» հաղորդման հյուրն «ArmComedy» նախագծի համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանն է: Վերջինս այն քչերից է, ում սուր և հումորային մեկնաբանությունից ոչ մի քաղաքական գործիչ չի խուսափում: Դժգոհելու փոխարեն պաշտոնյաններին մնում է միայն լուռ հնազանդվել, քանի որ գիտեն, որ տվյալ քննադատությունը դիպուկ է, հումորը՝ տեղին և ամենակարևորը՝ ռազմահայրենասիրական:

    2015-04-05 10:06:59
     
  • Նայում էի «Սանտա-Բարբարա» և լսում` «Ласковый май». Արմեն Աշոտյանը` 90-ականներին և հիմա

    Չնայած ապագայի կանխատեսումներին` Արմեն Աշոտյանը սիրով հիշում է 90-ականները, ուսանողական կյանքը, և այդ տարիներն այդքան լուսավոր դարձնող «Սանտա-Բարբարա» սերիալը և «Ласковый май» խումբը:

    2015-03-21 14:04:53
     
  • Շատ բաներ չեմ կարող կուլ տալ` կարող է բզեմ. երրորդմասցի եմ. Արտավազդ Եղոյան

    90-ականների հեռուստատեսությունն ավելի լուսավոր և գունավոր դարձնող հեռուստամեկնաբան  Արտավազդ Եղոյանը մի օր հեռացավ էկրաններից` երկար տարիներ լռելով այդ որոշման պատճառների մասին: «Եկավ մի պահ` հասկացանք, որ  ուզում են խեղդվենք,  մենք էլ`  հեռացանք»,- Asekose.am-ի «CV» հաղորդմանըխոստովանում է Արտավազդ Եղոյանը, ապա շարունակում, որ այսօր չի ցանկանում եթեր վերադառնալ` իր տեղը զիջելով  ավելի երիտասարդներին: 

    2015-03-15 09:35:58
     
  • Ինձ խանգարում է այն, որ Հայաստանում իշխանությունը չի փոխվում. Արամ Պաչյան

    Ինչը կարող է խանգարել ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանին, ում ընթերցողները բնորոշում են  որպես թարմ մտքերի, չծեծված արտահայտություններ, անկախ մտածելակերպի կրող…Ըստ նրա` խանգարող հանգամանքներ կարող են լինել ժողովրդի` սոցիալական, երկրի ` տնտեսական ծանր վիճակներն, ինչպես նաև` իշխանությունները չփոխվելը...

    2015-03-15 09:28:44
     
  • Ես և՛ ժողովրդի, և՛ պալատական երգչուհի եմ. Ալլա Լևոնյան

    Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալել ենք մի երգչուհու, ում նկատմամբ   չնայած  կա ընդգծված սեր ժողովրդի կողմից, այնուամենայնիվ նա նաև հաճախ քննադատվողների շարքում է: Նախորդ տարեվերջին կայացավ նրա մենահամերգը, որի ընթացքում գրանցված միջադեպի պատճառով  քննադատությունների տարափ սկսվեց երգչուհու հասցեին: Թե որն է քննադատությունների կենտրոնում հայտնվելու, հաճախ պետականամետ որակումը ստանալու և դրանով հանդերձ հանդիսատեսի սերը վայելելու պատճառը կպարզենք Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման այս թողարկման ընթացքում: Դե իսկ զրուցում ենք երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի հետ:

    2015-03-08 13:34:14
     
  • Շատ տղամարդիկ կարծում են, որ իրենք տղամարդ են, քանի որ կին չեն. Արփինե Հովհաննիսյան

    Asekose.am-ի «CV» հաղորդման  հյուրն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: «Քաղաքականության մեջ հայտնվելու հանգամանքը մեկօրյա որոշում չէր», -ասում է  երիտասարդ պատգամավորը: Քաղաքականության գրված և չգրված օրենքների,  ընտանիքի և անձնական կյանքի մասին զրուցում ենք  Արփինե Հովհաննիսյանի հետ: 

    2015-03-08 10:09:39
     
  • Ես զինվոր եմ՝ առանց համազգեստի. Ջիվան Ավետիսյան

    Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը հայ կինոարտադրության մեջ շրջադարձային էր: Ֆիլմը ժամանցային չէ, սակայն այն առ այսօր պահանջարկ ունի հանդիսատեսի շրջանում: Այն շրջել է աշխարհի տարբեր երկրներում ու հասել մինչև Կաննի կինոփառատոն: Ֆիլմի հաջողությունների, ի սկզբանե դրա հիմքում դրված ասելիքի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրուցում ենք «Թևանիկի» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

    2015-03-05 10:59:59