• Դեր չեն տալիս, քիչ եմ օգտագործվում, ափսոս եմ. Մանուկ Հախվերդյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը  դերասան Մանուկ Հախվերդյանն է:
    Հաղորդման գործընկեր` Նավավար ձկնալի ըմպելարան. հասցե` Արամի 42/1
    Բացարձակ արժեքն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս  հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:

    2015-05-17 09:46:24
     
  • «Չիպոլինոյում» մեր իշխանության վառ ներկայացուցիչներն են. Արմեն Մարտիրոսյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեքի այսօրվա հյուրի համար համար անընդունելի է խորովածի, անգամ` կոնյակի Հայաստանը: Նա համոզված է, որ ունենք ներուժ լինելու տիեզերքի, ինստիտուտի, աստղադիտարանի, գիտելիքահեն գործարանների, զարգացում ապահովող Հայաստան: Դե իսկ այս ամենի հիմքում նա դնում է կրթվածությունը և, իհարկե, գրքի նկատմամբ սերը: Մեր ժամանակակից գրականության, տպագիր հրատարակությունների նկատմամբ հետաքրքրվածության, դաշտի խնդիրների և իրենց մոտեցումների մասին զրուցում ենք  «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

    2015-05-10 10:03:06
     
  • Ամեն ինչ արեցի, որ նա համաձայնի. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի ամուսնության մասին

    Asekose.am-ի CV հաղորդման հյուրը երգչուհի,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն է: Թվում է, թե նրա կյանքում ճակատագրական հարվածների պակաս երբեք չի եղել, նրա ճանապարհը գրեթե միշտ եղել է քարքարոտ և փշոտ, սակայն հասարակությունն արցունքների փոխարեն միայն ժպիտ է տեսել, գանգատի փոխարեն հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու:

    2015-05-10 09:52:19
     
  • Դերասանուհու, երգչուհու նկար են բերում ու խնդրում են նմանակել արտաքինը. Լիլիթ Թումանյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը ՀՀ էսթետիկ բժշկության ոլորտի տարվա լավագույն մասնագետ ճանաչված Լիլիթ Թումանյանն է: Գեղեցկությունը զենք է, որի գինը հատկապես կանայք լավ գիտեն, դե իսկ գեղեցիկի ձգտումն ու արտաքինի կատարելագործումը ժամանակակից պահանջ է, որում մեծ ներդրում ունեն էսթետիկ բժշկության ոլորտի մասնագետները: Թե որոնք են 21-րդ դարի գեղեցիկի թելադրանքները կնոջ արտաքինում,  որտեղ է նորաձևության զոհ չդառնալու սահմանը և այլ հարցերի պատասխաններ կպարզենք  հենց Լիլիթ Թումանյանից:

    2015-05-05 13:46:25
     
  • Ինչո՞ւ 17 տարի անց հեռացավ հեռուստաէկրաններից, ո ՞վ է մեղավոր. պարզաբանում է Արամ Չախոյանը

    Asekose.am-ի CV հաղորդման հյուրը 90-ականների ամենահայտնի հեռուստառադիոհաղորդավարներից մեկը համարվող Արամ Չախոյանն է: Նա այն հանրային մարդկանցից էր, ով հետաքրքրում էր ոչ միայն իր հաղորդումներով, այլև իր նոր և տարբերվող կերպարով: Տարիներ շարունակ գրեթե ամենուր էր. նրա ձայնը լսելի էր ռադիոյից, իսկ հիշվող արտաքինը` տեսանելի հեռուստաէկրաններից: 

    2015-05-05 13:46:20
     
  • Պիտի գնանք վիզը հաստացրած, տգետ գեղացուց գումար խնդրենք. Սարգիս Միքայելյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման հյուրը մասնագիտությամբ ռեժիսոր է, ում հեռուստադիտողը, սակայն, որպես հեռուստահաղորդավար է ճանաչում: Թերևս քչերը գիտեն, որ նա բանաստեղծություններ է գրում և այն էլ՝ մանկուց: Վերջերս էլ հրատարակել է «Խելագարը» բանաստեղծությունների ժողովածուն: Իր գործունեության, վերջին ժամանակների իր մտահոգությունների և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Սարգիս Միքայելյանի հետ:

    2015-05-05 13:46:16
     
  • Թատրոնն ուզվոր չէ, որ գնա մշակույթի նախարության սենյակները մտնի ու բան պահանջի. Երվանդ Մանարյան

    Asekose.am–ի CV հաղորդման հյուրը, դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն է: Նա ծնվել և մեծացել է Իրանում, սակայն 22 տարեկանում որոշել է վերադառնալ հայրենիք, որովհետև ինչպես ինքն է խոստովանում` իր երկիրն ունենալու ցանկություն ուներ: Հարազատ հողում իրականություն դարձրեց, այն ինչ նախկինում իրեն անիրական էր թվում, ավելին` նվաճեց մարդկանց սերը, իսկ ֆիլմերում օգտագործած արտահայտություններն էլ դարձան թևավոր և կիրառվեցին մի ամբողջ սերնդի կողմից:

    2015-04-28 13:48:13
     
  • «1915»-ը` բոլոր նրանց հիշատակին, ովքեր երբեք գերեզման չունեցան.Արմինե Հովհաննիսյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդմանշրջանակներում ցեղասպանության մասին սերունդների  հիշողության և պահանջի, ինչպես նաև «1915» ֆիլմի մասին զրուցում ենք Արմինե Հովհաննիսյանի հետ: 

    «1915» ֆիլմի ռեժիսորները և սցենարիստները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

    2015-04-28 13:48:10
     
  • Սոս Ջանիբեկյանի եզրափակիչ խոսքն իրեն վերաբերող վերջին սկանդալների առնչությամբ

    Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասան Սոս Ջանիբեկյանն է: Չնայած այն բանին, որ նա օրեր առաջ կորցրել է հորը` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին, անդադար հայտնվում են մարդիկ, ովքեր կարեկցելու կամ սատարելու փոխարեն նախընտրում են քննադատել նրան` մեղադրելով այն բանում, որ ֆեյսբուքը հոր մահը սգալու համար լավագույն վայրը չէ:

    2015-04-19 00:36:05
     
  • Դարձել ենք սեքսուալ մուրացկաններ. Լևոն Հարությունյան

    Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներոմ զրուցում ենք սիրված դերասան Լևոն Հարությունյանի հետ, ով չնայած այդպես էլ չի ստացել դերասանական կրթություն այնուամենայնիվ կերտել է շատ կերպարներ, որոնց շնորհիվ հանդիսատեսը սիրում ու գնահատում է նրան: Նա սիրում է թատրոնը, սակայն հաճախ ստիպված է լինում այլ աշխատանքով ևս զբաղվել իր առօրյա ծախսերը հոգալու համար: Նա նշում է, որ մեր իրականության մեջ շատ անհանգստացնող խնդիրներ կան, որոնց համար ինքն ունի լուծումներ: Հենց այդ և բազմաթիվ այլ հարցերի շուրջ էլ զրուցում ենք սիրված դերասանի հետ:

    2015-04-19 00:36:02