Հակառակորդի կորուստներն ավելանում են

2020-09-27 11:33:08

ԱՀ Պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են»:




Քաղաքականություն

Ռազմական դրություն ՀՀ-ում

Հայաստանում հայտարարվում է զորահավաք։

Ավելին »