Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը հետաձգվեց

2020-09-23 13:29:24

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Ծառուկյանն ու պաշտպանները չեն ներկայացել դատարան: Նշենք, որ երեկ՝ մեր զրույցում, պաշտպան Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք նիստի մասին որեւէ ծանուցում չեն ստացել:

Սակայն Դատական իշխանության Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, հեռախոսային կապի միջոցով տեղեկացրել է նիստի օրվա, ժամի մասին: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը փոստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում հիշեցրել է այսօրվա նիստի մասին:




Քաղաքականություն

Ռազմական դրություն ՀՀ-ում

Հայաստանում հայտարարվում է զորահավաք։

Ավելին »