Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է

2020-08-20 09:30:20

Ալեքսեյ Նավալնուն շտապ հոսպիտալացրել են թունավորման պատճառով, հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: 

Նա իրեն վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինթնաթիռում, և օդաչուները ինքնաթիռը իջեցրել են Օմսկ քաղաքի օդանավակայան, որտեղից էլ քաղաքական այս գործչին տեղափոխել են հիվանդանոց:

- Մենք ենթադրում ենք, որ նրան թունավորել են թեյի մեջ խառնած ինչ-որ բանով, որովհետև միակ բանը թեյն է եղել, որը Նավալնին խմել է առավոտյան Տոմսկի օդանավակայանում, - հայտնել է մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

Հիմա Նավալնին անգիտակից է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:




Քաղաքականություն

Կտա՞ հրաժարական ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի համար հիմքեր չի տեսնում:

Ավելին »