Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով. Փաշինյանը՝ կրկին սպառնաց

2019-11-13 22:37:05

Հայաստանում քրեական եթնամշակույթը և դրա տարրերի հերոսացումը Հայաստանում պետք է արմատախիլ արվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ սա իրենց քաղաքական թիմի որոշումն է, քանի այդ համակարգը հաճախ ուղեկցում է կոռուպցիային։

Փաշինյանը բացատրեց օրինակով․ եթե դպրոցում գողություն ու չարաշահում է լինում, երեխաները կարող են հայտնել այդ մասին, բայց նրանց ասվում է՝ հո դուք գործ տվող չեք։ Այդպես է, ըստ Փաշինյանի, նաև այլ տեղերում։

«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում ենք, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են, որ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկեցնենք ասֆալտին։ Հանկարծ մտքներով չանցնի։ Կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով, բառիս բուն իմաստով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը խոստացավ, որ եթե ականջներին օղ չանեն, այդ տեսարանները կհայտնվեն իրականության մեջ։




Քաղաքականություն

Քննարկվել է Պաշտպանության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը, վարչապետն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

Այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն և ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հակադրի կամ նրանց այդ վարվելակերպը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ:

Ավելին »