Ազգային ժողովում ՙՙկեղծ օրակարգիՙՙ դեմ դժգոհություն հայտնեց Վարազդատ Կարապետյանը

2019-11-12 13:09:15

Այսօր Ազգային ժողովում  ՙՙկեղծ օրակարգիՙՙ դեմ դժգոհություն հայտնեց Վարազդատ Կարապետյանը .

-Մեր օրակարգ է լցվում կեղծ ու մեր արժեքային համակարգի հետ կապ չունեցող հարցերի տարափ։ Պաշտոնյաների ելույթներից կտրում ու ընտրում են հատվածներ և դրա վրա կառուցում ամբողջ քաղաքական շարժումներ։

Չէ, սիրելի ընկերներ։ Մենք կարող ենք համատեղ քննարկել մեր արժեքներն ու փոքրամասնությունների վիճակը, Եկեղեցու պատմությունն ու հայոց լեզվի կրթությունը, բայց այս հարցերի մեծ մասը քաղաքական չեն, այլ մասնագիտական են։ Ու հենց սկսում են հրաժարականներ պահանջել, այլ ոչ թե կառուցողական երկխոսություն, փակվում է համագործակցության դուռը։
Մենք պատրաստ ենք լսել ու փոխել մեր կարծիքը, ուժեղացնել դա և հարստացնել, և դա հենց երկխոսության հիմնական արժեքն է։

Հանրությանը իրականում հուզող բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ պետք է համախմբվենք՝ անկախ քաղաքական ու այլ հայացքներից։