Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

2019-11-10 20:52:58

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Երևան։

ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ։