«ՀՀԿ-ին ծառայած» մամլո խոսնակից մինչև «փնթի ու Սորոսի ճուտ». Պատգամավորի խոսքն ու արձագանքները

2019-03-22 16:48:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, ասել էր, որ նրա ՀՀԿ-ին ծառայած մամուլի խոսնակը չի կարող ազնվորեն ներկայացնել իրենց աշխատանքը: Ֆեյսբուքում պատգամավորի այս միտքը լայն քննարկան առիթ է դարձել: Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է իր ասածները և պատասխանել իրեն ուղղված քննադատությանը: «Արեն Ափիկյանի հետ ընկեր չեմ, չեմ կարող գրել իր ստատուս կոչվածի տակ, խնդրում եմ փոխանցեք, որ ԱՅՈ, պատգամավորի գործառույթներից մեկն էլ գործադիրի վերահսկողությունն է, իսկ գործադիրի կարևոր աշխատանքներից է իրենց գործի հանրայնացումը, թող իր փնթի բերանը պատշաճ բացի և մի քիչ օրենք կարդա: Հարցս վերաբերում էր Էկոնոմիկայի նախարարության հանրային կապերի խնդիրներին, ընդհանրապես ու նաև, մասնավորապես, մամլո խոսնակ Աննա Օհանյանին, որը ՀՀԿ անդամ է, տարիներով լծված է եղել հանրապետականի PR-ն անելու սուրբ գործին, տարիներով անվանարկել է բոլոր ընդդիմադիրներին, բոլորիս անվանել սուտասաններ և այլն, իսկապես չեմ կարծում թե նա այսօր կարող է անկեղծ և նվիրված աշխատել այդ «սուտասանների» հետ: Ես խնդիր չեմ տեսնում այլ աշխատակիցների դեպքում, որոնք նախկինում աշխատել են ՀՀԿ նախարարների հետ, դա իրենց աշխատանքն է եղել, սակայն այս աղջիկը կուսակցական է եղել կամ կա, և շատ հստակ կուսակցական գործառույթ է իրականացրել: Ասածիս ապացույցն է նաև փաստը, որ այսօր բոլոր կարկառուն ՀՀԿականները լծվել են նրան ինձնից պաշտպանելու գործին, Աշոտյանն է ստատուս գրել, սպասում եմ մյուսներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Արեն Ապիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հլա էս փնթիին նայեք: Ասումա «ՀՀԿ ծառայած» մամլո խոսնակը չի կարա օբյեկտիվորեն ներկայացնի նախարարության գործունեությունը: Նախ, այ Սորոսի ճուտ, դու ո՞վ ես որ քիթդ խոթում ես նախարարի գործերի մեջ ու փաստացի նրան խորհուրդ ես տալիս իր աշխատակցին հեռացնել աշխատանքից: Երկրորդը, վաղը որ դուք իշխանության չլինեք, ձեզ էլ սենց հանեն ս***իր անեն, որ դուք ծառայելեք լևոնոնիկոլական ռեժիմին շատ լավ կլինի: Սրանց որտեղի՞ց են գտել բերել, կապել մեր վզին: Ապրի նախարարը, որ պաշտպանեց իր աշխատակցին, բայց ես նրա տեղը ավելի կոշտ կարձագանքեի ու խորհուրդ կտաի զբաղվել սեփական աշխատանքով ու քիթը չխոթել որտեղ պետք չի»:




Քաղաքականություն

Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև):

Ավելին »