ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (թարմացված)

2018-08-24 15:26:01

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա Գերմանիայի առաջին կանցլերի այցն է Հայաստան։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ պաշտոնական աղբյուրների, Մերկելի մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնց արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Մինչն այդ Անգելա Մերկելը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին՝ նա ուղևորվեց ԹՈՒՄՈ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թումոցիները Անգելա Մերկելին ցուցադրեցին ռոբոտաշինության, ծրագրավորման և այլ նախագծեր:

Նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ մի խումբ բնապահպաննր ԱՆգելա Մերկելին դիմավորել են պաստառներով, որոնց հիմնական ուղերձը կանցլերին եղել է Քաջարանի մետաղական հանքերի գործարկումից Գերմանիայի ստացած շահույթը ու տեղի բնակչությանը հասցված վնասը: Գերմանիան շահույթ է ստանում, մենք աղքատանում ու մահանում ենք քաղցկեղից,- գրել են պաստառների վրա ակտիվիստները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մամուլի ասուլիսի ընթացքում մուտքի վիզաների հետ կապված հարցին Անգելա Մերկելը հայտարարեց, որ կաջակցի, որպեսզի Ուկրաինայի ու Վրաստանի օրինակով Հայաստանում նույնպես ազատականացվի Եվրոպա մուտք գործելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված լրացում կատարեց, նշելով, որ պետք է հայրենադարձությանը զարկ տալ: 

 

 

 

 

 

 

 

 

 





Քաղաքականություն

ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՆ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն իր մեծամասնությամբ արեց հերթական ստոր քայլը:

Ավելին »