Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՍԱՊԾ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

2018-07-16 22:05:26

Օրերս Politik.am-ը գրել էր, որ ՍԱՊԾ նորանշանակ պետը Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր. «Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ , երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։
Արդեն ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո Ավետիսյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը իր այդ գրառմամբ չի խոսել Նիկոլ Փաշինյանի մասին, այլ ծաղրել է Լևոն Բարսեղյանին:
Իհարկե դժվար էր հավատալ ՍԱՊԾ պետի այդ խոսքերին, քանի որ նա իր խոսքում ծաղրում է ապրիլի 14-ին բոլոր ելույթ ունեցողներին: Եվ ահա այս փաստից ելնելով մենք փորձեցինք ուսումնասիրել Ավետիսյանի ֆեյսբուքյան էջը հասկանալու համար, թե ժամանակին ՀՀԿ ֆանատ Ավետիսյանը ինչ է մտածել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին:
վ ահա մենք գտնում ենք Ավետիսյանի մի գրառում, որը նա արել է 2015 թվականի հունիսի 24-ին:
Այդ օրերին հազարավոր երիտասարդներ փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Հունիսի 24-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր կազմել կենդանի պատ` բռնությունը բացառելու նպատակով (հրապարակումը այստեղ):
Եվ ահա Փաշինյանի այս առաջարկի մասով Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Стена под названием “Шоу слонов трансвеститов”! էն քաղքենին տենց էլ չհասկացավ, որ էժանագին խոդերով, իրա ռեյտինգը չի բարձրանա։ Цирк уехал клоуны остались!»: Ավետիսյանի այս գրառմանը պատասխանել է Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը:
Որքանով որ հասկացանք Ավետիսյանը նախկինում տանել չի կարողացել ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին: 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Փաշինյանը նորից փորձում էր կանխել բախումը ոստիկանների և քաղաքացիների միջև Ավետիսյանը նրան անվանել է գիշանգղ. «Գիշանգղ (стервятник) այս թռչունի որս չի անում, այն սնվում է այլ կենդանիների կողմից սպանված կենդանիների լեշերով: Բայց չեմ կարծում, որ շնորհակալ չի դրա համար, ի տարբերություն…տեսնես հաջորդն ո՞վ ա լինելու»:
Ի դեպ հենց այս գրառման օրը՝ հուլիսի 22-ին էր, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրավիճակի կառավարումը իր ձեռքը վերցնել և թույլ չտալ բախումներ ժողովրդի և ոստիկանների միջև (այդ օրվա Փաշինյանի ելույթը կարող եք դիտել այստեղ):
Եվ ահա այսքանից հետո զարմանալի է, թե ինչ է անում նման անձը ժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած կառավարության կազմում: Ինչպե՞ս է Գեորգի Ավետիսյանի աշխատելու վարչապետ Փաշինյանի ենթակայության ներքո, եթե նրան համարել է «քաղքենի և գիշանգղ»: Իսկ եթե Ավետիսյանը հասկացել է, որ նախկինում առնվազն իրեն բարոյական չի պահել մշտապես պայքարի կիզակետում գտնվող Փաշինյանի նկատմամբ՝ լավ կլինի հրապարակային ներողություն խնդրի և դադարի զբաղեցնել այդ պաշտոնը:

 

Politik.am-ը մեջբերել է որոշ ուշագրավ հատվածներ ՍԱՊԾ նորանշանակ պետ Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան նախկին գրառումներից, որոնց բովանդակությունը տարակուսանք է առաջացրել:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 16:  Օրերս Politik.am-ը գրել էր, որ ՍԱՊԾ նորանշանակ պետը Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Politik.am-ը, մեջբերում է որոշ ուշագրավ հատվածներ Գեորգի Ավետիսյանի ֆեյսբուքյան նախկին գրառումներից, որոնց բովանդակությունը տարակուսանք է առաջացրել. 

«Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր.

«Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ-երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։

Արդեն ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո Ավետիսյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը իր այդ գրառմամբ չի խոսել Նիկոլ Փաշինյանի մասին, այլ ծաղրել է Լևոն Բարսեղյանին:


Այս փաստից ելնելով կայքը փորձել է ուսումնասիրել Ավետիսյանի ֆեյսբուքյան էջը և գտնում է Ավետիսյանի մի գրառում, որը նա արել է 2015 թվականի հունիսի 24-ին: Այդ օրերին հազարավոր երիտասարդներ փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Հունիսի 24-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր կազմել կենդանի պատ` բռնությունը բացառելու նպատակով:


 Փաշինյանի այս առաջարկի մասով Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Стена под названием “Шоу слонов трансвеститов”! էն քաղքենին տենց էլ չհասկացավ, որ էժանագին խոդերով, իրա ռեյտինգը չի բարձրանա։ Цирк уехал клоуны остались!»: Ավետիսյանի այս գրառմանը պատասխանել է Փաշինյանի կուսակից Ալեն Սիմոնյանը:

2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Փաշինյանը նորից փորձում էր կանխել բախումը ոստիկանների և քաղաքացիների միջև Ավետիսյանը նրան անվանել է գիշանգղ.

«Գիշանգղ (стервятник) այս թռչունը որս չի անում, այն սնվում է այլ կենդանիների կողմից սպանված կենդանիների լեշերով: Բայց չեմ կարծում, որ շնորհակալ չի դրա համար, ի տարբերություն…տեսնես հաջորդն ո՞վ ա լինելու»:

Ի դեպ հենց այս գրառման օրը՝ հուլիսի 22-ին էր, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրավիճակի կառավարումը իր ձեռքը վերցնել և թույլ չտալ բախումներ ժողովրդի և ոստիկանների միջև: գրում է politik.am-ը: 

Եվ ահա այսքանից հետո զարմանալի է, թե ինչ է անում նման անձը ժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած կառավարության կազմում: Ինչպե՞ս է Գեորգի Ավետիսյանի աշխատելու վարչապետ Փաշինյանի ենթակայության ներքո, եթե նրան համարել է «քաղքենի և գիշանգղ»: Իսկ եթե Ավետիսյանը հասկացել է, որ նախկինում առնվազն իրեն բարոյական չի պահել մշտապես պայքարի կիզակետում գտնվող Փաշինյանի նկատմամբ՝ լավ կլինի հրապարակային ներողություն խնդրի և դադարի զբաղեցնել այդ պաշտոնը, գրում է politik.am-ը:




Քաղաքականություն

ՆԻԼԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: 

Ավելին »