ՄԵԴԻԱՄԱՔՍ. ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

2018-07-12 14:06:42

 

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսին 11-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների հիման վրա ներկայացնում ենք ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների եւ ելույթների մասին:
Սեփական վախերը հաղթահարելու մասին
«Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է հեղափոխության մասին եւ ասել է.
«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը եւ իրագործել սիրո եւ համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ եւ աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական եւ արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»: 
Կտրուկ շրջադարձեր չեն լինելու
Վարչապետն ընդգծել է, որ հեղափոխությունը աշխարհաքաղաքական համատեքստ չուներ, եւ նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: 
«Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ եւ ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է Փաշինյանը:
«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Կոռուպցիայի եւ արտահերթ ընտրությունների մասին
«Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն համաձայն օրենքի: Մեկ այլ կարեւոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ եւ արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու եւ քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»:
 
Արցախյան խնդրի մասին
«Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության վրա»: 
Հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդիրը քննարկել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին եւ կրկնել է, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ:
Փաշինյանն ու Մակրոնը խոսել են հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին:
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է վարչապետը: 
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրատնտեսական: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում կանցկացվի բարձր մակարդակով: 
Հանդիպում Ֆեդերիկա Մոգերինիի հետ
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: 
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեհամակարգ, որը կառավարությունը հանձնառու է առավել զարգացնել ու ամրապնդել: 
«Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին՝ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի,  մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ ուղղություններով: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Մոգերինին: 
Հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների արարողակարգային լուսանկարահանմանը եւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին:  
Լուսանկարները՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հուլիսին 11-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել:  


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 12: Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունների հիման վրա Մեդիամաքսը ներկայացրել է ամենակարեւորը Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների եւ ելույթների մասին:


«Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է հեղափոխության մասին եւ ասել է.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը եւ իրագործել սիրո եւ համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ եւ աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական եւ արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»: Կտրուկ շրջադարձեր չեն լինելու
Վարչապետն ընդգծել է, որ հեղափոխությունը աշխարհաքաղաքական համատեքստ չուներ, եւ նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: 
«Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ եւ ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»
,- ընդգծել է Փաշինյանը:


«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը  հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

 


Կայացել է հանդիպում նաև ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:


Մանրամասները` mediamax.am կայքում

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն




Քաղաքականություն

«ՀՀԿ-ին ծառայած» մամլո խոսնակից մինչև «փնթի ու Սորոսի ճուտ». Պատգամավորի խոսքն ու արձագանքները

Ապրի նախարարը, որ պաշտպանեց իր աշխատակցին, բայց ես նրա տեղը ավելի կոշտ կարձագանքեի ու խորհուրդ կտաի զբաղվել սեփական աշխատանքով ու քիթը չխոթել որտեղ պետք չի...

Ավելին »