ՄՈՒԿՈՒՉՅԱՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ

2018-05-24 16:07:42

 

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա նիստում։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Նիստում կճշտենք կուսակցության հետ, արդյոք կա  ընտրական հաջորդ համարի ինքնաբացարկների հետ կապված խնդիր, եւ հարցը կքննարկենք առաջիկա նիստում»,–նշել է նա։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ մանդատի դադարեցման գործառույթը թե՛ ԱԺ–ի պարագայում, թե՛ ավագանու պարագայում ԿԸՀ–ի գործառույթը չէ. «ԿԸՀ–ն նայում է, կա արձանագրություն, հերթական հաջորդ թեկնածուն ով է հանդիսանում, կան արդյոք ինքնաբացարկներ, եւ համապատասխան մանդատը տրամադրում է հերթական  հաջորդ թեկնածուին»,–ընդգծեց Մուկուչյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Ալեն Սիմոնյանը հասցնի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ պահպանել ավագանու լիազորությունները՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրությունն արդեն կազմված է, իսկ ԿԸՀ–ն, հիմք ընդունելով այդ փաստաթուղթը,  պետք է ընդամենը մանդատ տրամադրի հերթական հաջորդ թեկնածուին։
Նկատառմանը, որ փաստորեն Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկվա՞ծ է ավագանու լիազորություններից, ԿԸՀ–ի նախագահը հաստատեց. «Այո, իսկ ԿԸՀ–ն պետք է ընդամենը թափուր մնացած մանդատը տրամադրի մյուս թեկնածուին»։
Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա նիստում։


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 24: «Նիստում կճշտենք կուսակցության հետ, արդյոք կա  ընտրական հաջորդ համարի ինքնաբացարկների հետ կապված խնդիր, եւ հարցը կքննարկենք առաջիկա նիստում»,–NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։


ԿԸՀ նախագահի խոսքով՝ մանդատի դադարեցման գործառույթը թե՛ ԱԺ–ի պարագայում, թե՛ ավագանու պարագայում ԿԸՀ–ի գործառույթը չէ.

«ԿԸՀ–ն նայում է, կա արձանագրություն, հերթական հաջորդ թեկնածուն ով է հանդիսանում, կան արդյոք ինքնաբացարկներ, եւ համապատասխան մանդատը տրամադրում է հերթական  հաջորդ թեկնածուին»,–ընդգծեց Մուկուչյանը:


Հարցին, թե հնարավո՞ր է Ալեն Սիմոնյանը հասցնի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ պահպանել ավագանու լիազորությունները՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրությունն արդեն կազմված է, իսկ ԿԸՀ–ն, հիմք ընդունելով այդ փաստաթուղթը,  պետք է ընդամենը մանդատ տրամադրի հերթական հաջորդ թեկնածուին։


Նկատառմանը, որ փաստորեն Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկվա՞ծ է ավագանու լիազորություններից, ԿԸՀ–ի նախագահը հաստատեց.

«Այո, իսկ ԿԸՀ–ն պետք է ընդամենը թափուր մնացած մանդատը տրամադրի մյուս թեկնածուին»։


Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

 




Քաղաքականություն

ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

Դեկտեմբերի 31-ին հնարավոր է զբաղված չլինենք միայն աղցան ու ուտեստներ պատրաստելով :

Ավելին »