ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ 10 ՄԼՆ ԴՐԱՄ ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ

2018-05-24 15:52:38

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս պահին հրապարակում է «Սասնա ծռերի» գործով Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դահլիճը լեփ-լեցուն է «Սասնա ծռերի» աջակիցներով: Այսօր դատական նիստին ներկա է նաեւ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, ով առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում մասնակցել դտական նիստերին:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ չի արձակվի, դատարանը մերժեց նրա խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու միջնորդությունը: 


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 24: Փոխարենը դատարանը որոշել է, որ Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել՝ 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ այսօր Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

tert.am




Քաղաքականություն

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է

Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեծ քանակությամբ զենք- զինամթերք ու զինվորական հանդերձանք են հայտնաբերել: 

Ավելին »