ՕՍԻՊՅԱՆԸ՝ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ՎԱՆԵՑՅԱՆԸ՝ ԱԱԾ ՊԵՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է

2018-05-11 00:47:41

 

Հ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:
Նախագահի հրամանագրի հրապարակումից րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց․ - «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերաց

 

Վարչապետի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանապետ է նշանակել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, իսկ ԱԱԾ պետի պաշտոնում՝ Երեւանի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանին։

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 10: Մեկնաբանելով ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի պաշտոններում կատարված նշանակումները, Նախագահի հրամանագրի հրապարակումից րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ Ոստիկանությունում կոռուպցիան պետք է բացառվի։

«Սա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:

Ըստ Փաշինյանի, այդ մարդիկ աշխատելու են ուղիղ վարչապետի ենթակայության ներքո։

«Ակնկալում եմ, որ մարդիկ հենց վաղվանից կզգան փոփոխությունները։ Ընդհանրապես ոստիկանական համակարգում կոռուպցիան պետք է բացառվի՝ սկսած պետավտոտեսչությունից: Առաջիկայում նոր որոշումներ կկայացնենք, որոնք կարծում եմ՝ սպասված են ՀՀ քաղաքացիների համար։ Եւ ԱԱԾ խնդիրը նույնպես կոռուպցիայի դեմ պայքարն է լինելու՝ այլ խնդիրների շարքում»,- նշել է վարչապետը։

 

 




Քաղաքականություն

ՄՈՒԿՈՒՉՅԱՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԵՆ

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա նիստում։

Ավելին »