ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ. ժՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵՑ, ՔԱՆԻ ՈՐ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԴԱՐ Է

2018-05-03 21:36:45

 

Կառավարության նիստում այսօր հաստատվեց ապրիլ 26-ին հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնանկությունը:
Արդեն նախկին մարզպետը մինչև հեռանալը մամլո ասուլիսում ներկայացրեց, թե 11 ամիս պաշտոնավարելուց հետո ինչ հասցրեց անել, ինչը՝ ոչ: Արթուր Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ում հետ աշխատել է՝ աշխատակազմից մինչև քաղաքացի:
Ասաց, որ մարզում աշխատելով հասկացել է, որ շատ հարցերում իշխանավորը հեռացած է եղել ժողովրդից:
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Խաչատրյանն ասաց․ - «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար»:
Հարցին՝ եթե Դաշնակցությունը դուրս չգար իշխող կոլիացիայից, արդյո՞ք հրաժարական կներկայացներ, նախկին մարզպետն արձագաքեց, որ այդ քայլին կդիմեր, հրաժարական կտար՝ վստահ լինելով, որ մնացածն էլ կդիմեին այդ քայլին, քանի որ իրավիճական էր դա պահանաջում:
Դեռևս պարզ չէ, թե հետագայում ինչ աշխատանքի կանցնի Արթուր Խաչատրյանը, դա, ըստ նրա, կախված կլինի կուսակցության որոշումից:

Կառավարության նիստում այսօր հաստատվեց ապրիլ 26-ին հրաժարականի դիմում ներկայացրած Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնանկությունը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 3:
Արդեն նախկին մարզպետը մինչև հեռանալը մամլո ասուլիսում ներկայացրեց, թե 11 ամիս պաշտոնավարելուց հետո ինչ հասցրեց անել, ինչը՝ ոչ: Արթուր Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ում հետ աշխատել է՝ աշխատակազմից մինչև քաղաքացի:


Ասաց, որ մարզում աշխատելով հասկացել է, որ շատ հարցերում իշխանավորը հեռացած է եղել ժողովրդից:


azatutyun.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Խաչատրյանն ասաց․ - «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է: Ժողովուրդը հաղթեց, քանի որ պահանջն արդար էր, կամքը` անկոտրում: Երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար»:


Հարցին՝ եթե Դաշնակցությունը դուրս չգար իշխող կոլիացիայից, արդյո՞ք հրաժարական կներկայացներ, նախկին մարզպետն արձագաքեց, որ այդ քայլին կդիմեր, հրաժարական կտար՝ վստահ լինելով, որ մնացածն էլ կդիմեին այդ քայլին, քանի որ իրավիճական էր դա պահանաջում:


Դեռևս պարզ չէ, թե հետագայում ինչ աշխատանքի կանցնի Արթուր Խաչատրյանը, դա, ըստ նրա, կախված կլինի կուսակցության որոշումից:

 

 

 

 




Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Կներեք, մենք անվերջ չենք քարոզում, հենց բառերը շատ կարևոր են, մենք անվերջ չենք քարոզում խաղաղություն, մենք խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում: 

Ավելին »