ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉՈՐՍ ՊԱՅՄԱՆ ԴՐԵՑ

2018-04-20 22:17:35

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉՈՐՍ ՊԱՅՄԱՆ ԴՐԵՑ 
Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ իրենք վենդետաներ, վրեժխնդրություններ չեն ուզում։ «Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ օր առաջ հրաժարական տա, նա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա՝ ներկայացնելով իրենց պայմանները.
Ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
Բ. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։
Գ. Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն
Դ. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ-ի հետ, որ ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին։ Բայց կա մի կարեւոր նախապայման։ Տեղի ունենալիք արտահերթ խորհդրարանական ընտրությունները որեւէ մեկի կողմից կասկածի չպիտի լինի։ Դա պիտի լինի հարյուր տոկոսով մաքուր, ազատ, արդար։ Եւ այդ ու հաջորդ բոլոր ընտրություններում հաղթող պիտի լինի մեկ ուժ՝ ՀՀ ժողովուրդը»,- նշել  Փաշինյանը։ Նա արձանագրել է, որ կարեւորագույն շեշտադրումը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է. «Որեւէ ուժային լուծում չի կարող լինել»։

Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 20: news.am-ի փոխանցմամբ, Փաշինյանը նշել է, որ իրենք վենդետաներ, վրեժխնդրություններ չեն ուզում։

«Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ օր առաջ հրաժարական տա, նա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա՝ ներկայացնելով իրենց պայմանները.

Ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

Բ. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։

Գ. Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն

Դ. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Այս ծրագրի կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ-ի հետ, որ ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին։ Բայց կա մի կարեւոր նախապայման։ Տեղի ունենալիք արտահերթ խորհդրարանական ընտրությունները որեւէ մեկի կողմից կասկածի չպիտի լինի։ Դա պիտի լինի հարյուր տոկոսով մաքուր, ազատ, արդար։ Եւ այդ ու հաջորդ բոլոր ընտրություններում հաղթող պիտի լինի մեկ ուժ՝ ՀՀ ժողովուրդը»,- նշել  Փաշինյանը։

Նա արձանագրել է, որ կարեւորագույն շեշտադրումը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է. «Որեւէ ուժային լուծում չի կարող լինել»։

 




Քաղաքականություն

ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ՎԱԽԵՆԱՆ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն իր մեծամասնությամբ արեց հերթական ստոր քայլը:

Ավելին »