Հայաստանն արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը

2018-03-03 23:36:21

 

Հայաստանի կառավարությունն արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին լուրերին: Վստահեցվել է, որ Հայաստանում ամեն կոնկրետ որոշում ընդունվում է համալիր անվտանգության բարձրացման ապահովման համատեքստում: 

Մի շարք ռուսաստանյան ընկերությունների դեմ, մասնավորապես պաշտպանական ոլորտի, ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկատվությունը վաղուց գոյություն ուներ: «Հայկական ժամանակ» թերթը դիմել էր ԱՄՆ դեսպանությանը՝ խնդրելով բացատրել, թե որքանով  իրավիճակը կազդի Հայաստանի վրա:

Հարցմանն ի պատասխան ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ «նախազգուշացում է տրվել այն երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որոնք ցուցակում ներառված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքների դեպքում կարող են պատժամիջոցներ ենթարկվել: Մենք նախօրոք չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք պատժամիջոցների մասին հայտնում ենք, երբ դրանք կան եւ, եթե կան»:

NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան Հայաստանի  Կառավարության մամուլի ծառայությունը նշում է. «Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտպանության եւ հետախուզական ոլորտի ընկերությունների եւ ստորաբաժանումների ցուցակները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հրապարակված են ԱՄՆ Պետքարտուղարության եւ ԱՄՆ Գանձապետարանների կայքերում եւ հասանելի են լայն լսարանի համար: Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանում ամեն կոնկրետ որոշում քննարկվում եւ ընդունվում է համալիր անվտանգության բարձրացման ապահովման համատեքստում»:




Քաղաքականություն

ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

Դեկտեմբերի 31-ին հնարավոր է զբաղված չլինենք միայն աղցան ու ուտեստներ պատրաստելով :

Ավելին »