ԷԼ Ի՞ՆՉ ԱՄԱՆՈՐ ԱՌԱՆՑ ՎԱՐՉԱՊԵՏ

2018-11-02 16:24:06

Փաստորեն, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրեց, իսկ հետո ջնջեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, «Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին»: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մնում է կանխագուշակումներ կատարել, թե դեկտեմբերի 31-ին, ժամը 23:55-ին ով է հեռուստաէկրանից շնորհավորելու հայ ժողովրդի Ամանորը՝ նորանշանակ վարչապետը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Այս առիթով magnis.news-ը գրել է.

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 31-ին։

Այսպես, ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ընտրությունները, ինչպես հայտնի է, կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:


Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը հենց դեկտեմբերի 31-ն է։

Սակայն սա կարող է լինել այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքները չբողոքարկվեն և վերահաշվարկի պահանջ մասնակից քաղաքական ուժերի կողմից չներկայացվի։ Այդ դեպքում խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի օրը կարող է հետաձգվել։

 




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »