ՋԱՍԹԻՆ ԹՐՅՈՒԴՈՐԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

2018-10-13 10:02:02

Ջասթին Թրյուդոն պատմել է իր հոր հետ ունեցած մի զրույցի մասին, ինչն էլ Հայաստանը բացահայտելու առիթ է դարձել իր համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր: Նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»,- ասել է Կանադայի վարչապետը: Ջասթինը պատմել է նաև ուշագրավ և հուզիր մի դեպքի մասին, որ կապված է իր հոր և Հայաստանի հետ․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մի անգամ, երբ ես դեռ փոքր էի, մոտ 14-15 տարեկան, երեկոյան ընթրիքից հետո, հեռուստատեսությամբ դիտում էինք Շառլ Ազնավուրի մասին պատմող մի հաղորդում։ Այդ ժամանակ, ես գրեթե ոչինչ չգիտեի Ազնավուր մասին։ Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, (ցավոք այս պահին չեմ հիշում թե որը), նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․

-Հայրիկ, դու լա՞ց ես լինում։

-Ոչ տղաս, մի բաժակ ջուր բեր,- Թեման փոխել ցանկանալով՝ պատասխանեց նա։ -Փոքրիկ երկրի, փոքրիկ երգիչը, որ գրավեց ամբողջ աշխարհը, - շշնջաց հայրս, ապա խնդրեց, որ գնամ ու նստեմ իր կողքին, քանի որ ուզում է ինձ ինչ-որ բան պատմել։

«Տղաս, այս հաղորդումը Շառլ Ազնավուրի մասին էր․ ֆրանսիացի մի երգչի, ով ազգությամբ հայ է։ Հայերը հին ժողովուրդ են, բազում արհավիրքներ ու փորձություններ տեսած։ Մեծ եղեռնից հետո, երբ Եվրոպան ու Ամերիկան գրկաբաց ընդունեցին կոտորածից փրկված մարդկանց, մեր կառավարությունը չգնաց այդ քային և հատուկենտ հայերի ընդունեց, ինչի համար ես այսօր ափսոսում և նույնիսկ ամաչում եմ»․ - ասաց հայրս։

Այդ ժամանակ, ես ոչինչ չհասկացա նրա ասածից։ Ինձ համար նաև տարօրինակ էր, որ հայրս ամաչում է մի բանի համար, որի հետ ինքն ընդհանրապես կապ չուներ։ Հետո, երբ մեծացա խորությամբ ծանոթացա Ազնավուրի արվեստին ու հայ ժողովրդի պատմությանը, նրա անցած ուղուն, հասկացա, թե ինչու էր այն օրը հայրս հուզվում և ինչպես կարելի է քո չարածի համար ամաչել»։




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »