ԿԱՐԳԻՆ ԿԴԱՌՆԱ՞ ԵՐԵՎԱՆԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՕՐՈՔ

2018-09-24 06:56:33

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց` հայտարարելով բոլոր 475 տեղամասերի տվյալները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը, որի համար քվեարկել է ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող): Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219), իսկ երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112): Չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար, նրա նկատմամբ կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ներկայացուցչական մարմնի կազմում ցանկացած պարագայում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր։

 

Ավագանու այս ընտրություններին մասնակցությունը բավականին ցածր է եղել՝ 43,65 տոկոս (370323 ընտրող), չնայած ավելին է եղել նախորդ տարի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների համեմատությամբ, երբ մասնակցությունը կազմել էր 40,99 տոկոս (345226 ընտրող):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դառնում է Երեւանի քաղաքապետ՝ համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի, քանի որ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 50 տոկոսից ավելին, որի դեպքում տվյալ քաղաքական ուժի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ, որն իր պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »