«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ -2018». ԻՍԿ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԱՓԻՆ՝ ԿԻԹԱՌԻ ԵՐԳՈՎ

2018-07-16 21:06:29

 

Իսկ արշալույսները խաղաղ են լճափին… կիթառի երգով
 
Այս տարի ևս մեկնարկել է  «Հուսո առագաստ-2018» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որն անց է կացվում 2 փուլով՝ ընտարկան և համերգային։
Երևանում արդեն կայացած ընտրական փուլի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը լսել է տասնյակից ավելի նորանուն հեղինակ-կատարողների և առանձնացրել նրանց անունները, ովքեր արժանի են «Լավագույն տասնյակ» անվանակարգին։  Իսկ սա նշանակում է, որ «Հուսո առագաստ»-ը բացել է  թևերն ու հերթական հանգրվանն է գտնելու Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից լճափին. հուլիսի 20-22-ն այստեղ է ընթանալու փառատոնի համերգային փուլը։  Փառատոնի բացումը տեղի է ունենալու Սևանի «Վիշափ» լողափին հուլիսի 20-ին (ժամը՝ 20.00),   փակման հանդիսակարգը և գալա մեծ համերգը՝ հուլիսի 21-ին (ժամը՝ 20.00)։ 
Սպասվում են հրաշալի օրեր. փառատոնի համերգային եռօրյան  արդեն 4-րդ տարին անընդմեջ իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց, որոնց սրտերին հարազատ են կիթառի հնչյունները, և որոնց  երջանիկ ներկայությամբ էլ երիցս կրկնապատկվում է հեղինակային երգի գրավչությունը, գեղեցկանում է փառատոնային միջավայրը։ Իսկ այդ միջավայրն իրապես  հետաքրքրական է.  ծանոթ-անծանոթ ընկեր-բարեկամներ, ընտանիքներ, մեծ ու փոքր հավատարիմ հանդիսատես, մաքուր լճափ, խարույկի շուրջ լուսաբաց դիմավորող  երեկոներ, բնության մեջ ծվարած վրանային իսկական քաղաք՝ իր բնակիչներով, կենցաղով ու…կիթառի քաղցրահունչ նվագով, որ գնում-խառնվում է Սևանի կապուտաչ ջրերին ու նոր երգ դարձած՝ «տուն» վերադառնում … 
Փառատոնի համերգային ծրագրում այս տարի  հանդես են գալու անվանի հայ հեղինակ-կատարողներ, բարդ ժանրում նորահայտ ստեղծագործողներ (հեղինակ-կատարողների նոր սերունդ), փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած և   արտերկրյա երգահան հյուրեր։  
Տեղեկացնենք, որ փառատոնը արդեն 4-րդ տարին կազմակերպվում և ներկայացվում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության ու «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման համատեղ ջանքերով։ Իսկ «Հուսո առագաստ-2018»-ն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Կովկաս» համալիրիր մասնակի ֆինանսավորմամբ։ Փառատոնին ներգրավված բարդերների կեցության հարցերը հոգում են կազմակերպիչները։
Փառատոնի հիմնադիր տնօրեն Վախթանգ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ «Հուսո առագաստ» խորհրդանշական խորագրով ամենամյա փառատոնը նախևառաջ նպատակ ունի բացահայտել բարդ ժանրում ստեղծագործողների և ճանապարհներ  հարթել նրանց ստեղծագործական առաջընթացի համար, որպեսզի Հայաստանում հեղինակային երգը սերնդափոխության հեռանկար ունենա, չլճանա և   նոր շունչ ու երանգ ստանա՝ ի դեմս նորանուն բարդերների։ Նրա հավաստմամբ՝ նախորդ տարիների արդյունքներն ավելի քան հուսալի են. փառատոնին մասնակից մի քանի տասնյակ երիտասարդներ անշեղորեն ինտեգրվում են բարդ մշակույթին, ակտիվորեն ստեղծագործում են, բարդերների հետ մասնակից են մայրաքաղաքային ու մարզային  միջոցառումների, ավելին՝ հանդես են գալիս  սեփական նախաձեռնություններով,  կարճ ասած՝ «մարզավիճակում են» ։ Այս արդյունքներն ավելի քան պարտադրում են, որ փառատոնը դեռ երկար տարիներ կյանքի կոչվի, և  հուսո բազում առագաստներ խոնարհվեն Գեղամա չխոնարհվող լեռների   արշալույսներում…   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տարի հերթական անգամ մեկնարկել է  «Հուսո առագաստ-2018» հեղինակային երգի միջազգային փառատոնը, որն անց է կացվում արդեն 4-րդ անգամ՝ ընտրական և համերգային փուլերով։


ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՀՈՒԼԻՍԻ 16: Երևանում արդեն կայացած ընտրական փուլի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը լսել է տասնյակից ավելի նորանուն հեղինակ-կատարողների և առանձնացրել նրանց անունները, ովքեր արժանի են «Լավագույն տասնյակ» անվանակարգին։ 

Իսկ սա նշանակում է, որ «Հուսո առագաստ»-ը բացել է  թևերն ու հերթական հանգրվանն է գտնելու Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղին հարակից լճափին:

Փառատոնի համերգային փուլը կընթանա հուլիսի 20-22-ը։ Փառատոնի բացումը տեղի կունենա Սևանի «Վիշափ» լողափին հուլիսի 20-ին (ժամը՝ 20.00), փակման հանդիսակարգը և գալա մեծ համերգը՝ հուլիսի 21-ին (ժամը՝ 20.00)։

Սպասվում են հրաշալի օրեր. փառատոնի համերգային եռօրյան արդեն 4-րդ տարին անընդմեջ իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց, որոնց սրտերին հարազատ են կիթառի հնչյունները, և որոնց  երջանիկ ներկայությամբ էլ երիցս կրկնապատկվում է հեղինակային երգի գրավչությունը, գեղեցկանում է փառատոնային միջավայրը։

Իսկ այդ միջավայրն իրապես  հետաքրքրական է. ծանոթ-անծանոթ ընկեր-բարեկամներ, ընտանիքներ, մեծ ու փոքր հավատարիմ հանդիսատես, մաքուր լճափ, խարույկի շուրջ լուսաբաց դիմավորող  երեկոներ, բնության մեջ ծվարած վրանային իսկական քաղաք՝ իր բնակիչներով, կենցաղով ու…կիթառի քաղցրահունչ նվագով, որ գնում-խառնվում է Սևանի կապուտաչ ջրերին ու նոր երգ դարձած՝ «տուն» վերադառնում:

Փառատոնի համերգային ծրագրում այս տարի  հանդես են գալու անվանի հայ հեղինակ-կատարողներ, բարդ ժանրում նորահայտ ստեղծագործողներ (հեղինակ-կատարողների նոր սերունդ), փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած և արտերկրից ժամանած երգահան հյուրեր։  

Տեղեկացնենք, որ փառատոնը արդեն 4-րդ տարին կազմակերպվում և ներկայացվում է «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության ու «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման համատեղ ջանքերով։ Իսկ «Հուսո առագաստ-2018»-ն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնին ներգրավված բարդերների կեցության հարցերը հոգում են կազմակերպիչները։

Փառատոնի հիմնադիր տնօրեն Վախթանգ Հարությունյանի մեկնաբանմամբ՝ «Հուսո առագաստ» խորհրդանշական խորագրով ամենամյա փառատոնը նախևառաջ նպատակ ունի բացահայտել բարդ ժանրում ստեղծագործողների և ճանապարհներ հարթել նրանց ստեղծագործական առաջընթացի համար, որպեսզի Հայաստանում հեղինակային երգը սերնդափոխության հեռանկար ունենա, չլճանա և նոր շունչ ու երանգ ստանա՝ ի դեմս նորանուն բարդերների։

«Նախորդ տարիների արդյունքներն ավելի քան հուսալի են. փառատոնին մասնակից մի քանի տասնյակ երիտասարդներ անշեղորեն ինտեգրվում են բարդ մշակույթին, ակտիվորեն ստեղծագործում են, բարդերների հետ մասնակից են մայրաքաղաքային ու մարզային  միջոցառումների, ավելին՝ հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով, կարճ ասած՝ «մարզավիճակում են»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս արդյունքներն ավելի քան պարտադրում են, որ փառատոնը դեռ երկար տարիներ կյանքի կոչվի, և  հուսո բազում առագաստներ խոնարհվեն Գեղամա չխոնարհվող լեռների արշալույսներում:   

 




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »