ՍԱՊԾ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԸ ՈՒ՞Մ Է ՀԱՄԱՐԵԼ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄՈՐԻ ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ»

2018-07-11 18:59:59

 

Մենք արդեն անդրադարձել էինք այն խնդրին, որ ՍԱՊԾ պետի նշանակումը տեղի է ունեցել օրենքի ոտնահարմամբ: Այս կառույցի ղեկավարի նշանակումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ նոր կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր կարևոր են համարում, որ պաշտոնի լինի իրենց մարդը և ոչ թե արժանին: Սննդամթերքի անվտան¬գության տեսչական մարմնի խորհրուրդը այնպես էր արել, որ վարչապետ Փաշինյանին հասնի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հավանության արժանացած թեկնածուն՝ Գեորգի Ավետիսյանը:
Պարզվում է, որ Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր. «Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ , երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։
Ինչպես նկատեցիք Գեորգի Ավետիսյանի խոսքից, նա այդ օրը ելույթ ունեցողներին համարում է «քաղաքական և հումորի դպրոցից դուրս մնացած»: Ավետիսյանի խոսքում չկա մասնավորեցում:
Politik.am-ը փորձեց կապ հաստատել Գեորգի Ավետիսյանի հետ՝ հասկանալու հասկանալ, թե ում է նկատի ունեցել նա և արդյո՞ք իրեն դուր չի եկել այդ օրը Փաշինյանի հումորներով լի ելույթը ու, եթե նրան համարում է վատ քաղաքական գործիչ, ապա ինչպե՞ս է պատրաստվում նրա ենթակայության տակ աշխատել. «Գրառումս վերաբերում էր Լևոն Բարսեղյանին, ինձ համար անհասկանալի «հումորներ էին»»,-պատասխանել էր Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանի թիմի հետ աշխատանքը պատկերացնում է և աշխատում է:
Հետաքրքիր է, որ ապրիլի 14-ի հանրահավաքի ժամանակ, Լևոն Բարսեղյանի ելույթը բավական հետաքրքիր էր և շատ ավելի քիչ էր իր հումորային մեկնաբանությունները, իսկ ահա Փաշինյանը իր ելույթում մի քանի անգամ տարբեր հումորներ հիշատակեց:
Փաստորեն Գեորգի Ավետիսյանը շատ արագ է կարողանում կողմոնորոշվել ու ժամանակին իր արված անհարմար գրառումը մոռացնել տալու շատ հարմար տարբերակ է մտածել: Քանի որ, այդ օրը բոլոր ելույթ ունեցողները կառավարության կազմում տարբեր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ամենաշատ հումորային ելույթ ունեցողը արդեն վարչապետ է, ուստի որոշել է իր գրառումը նվիրել այդ օրը բովանդակալից ելույթ ունեցող Լևոն Բարսեղյանին, ով այս պահին որևէ պաշտոն չի զբաղեցնում ու անվնաս է ՍԱՊԾ նորանշանակ պետի համար:
Մեր ընթերցողներին ներկայացնում ենք ապրիլի 14-ին Լևոն Բարսեղյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները
Լևոն Բարսեղյանի ելույթը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք արդեն անդրադարձել էինք այն խնդրին, որ ՍԱՊԾ պետի նշանակումը տեղի է ունեցել օրենքի ոտնահարմամբ: Այս կառույցի ղեկավարի նշանակումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ նոր կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր կարևոր են համարում, որ պաշտոնի լինի իրենց մարդը և ոչ թե արժանին, գրում է politik.am-ը:


ՄԵԳԱՊՈԼԻՍ,ՀՈՒԼԻՍԻ 11: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրուրդը այնպես էր արել, որ վարչապետ Փաշինյանին հասնի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հավանության արժանացած թեկնածուն՝ Գեորգի Ավետիսյանը, գրում է կայքը:

Պարզվում է, որ Գեորգի Ավետիսյանը հեղափոխության օրերին ոչ միայն չի հավատացել ընթացող պրոցեսներին, այլև ամեն կերպ փորձել է ծաղրել ընդդիմության առաջնորդներին, որոնք այդ օրերին փողոց էին դուրս հանում հազարավոր քաղաքացիների և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Ապրիլի 14-ին, օրինակ, Գեորգի Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում ընթացող հանրահավաքին գրել էր.

«Եթե ճիշտ գիտեմ, հանրահավաքը քաղաքական միջոցառում է, ուստի այդ միջոցառումների ժամանակ պետք է հնչեն քաղաքական ելույթներ։ Այլ հարց է, որ քաղաքական ելույթդ համեմում ես մեկ-երկու կատակով։ Իմ խորին համոզմամբ, երբ մի հոգի կանգնած է խոսափողը ձեռքին ու փորձում է հումոր անել (թեկուզ վատ հումոր) կոչվում է Սթենդափ քամեդի։ Ինձ մոտ տպավորություն է, որ այսօրվա հռետորները հա՛մ քաղաքական հա՛մ էլ հումորի դպրոցից դուրս են մնացել»։


Ինչպես նկատեցիք Գեորգի Ավետիսյանի խոսքից, նա այդ օրը ելույթ ունեցողներին համարում է «քաղաքական և հումորի դպրոցից դուրս մնացած»: Ավետիսյանի խոսքում չկա մասնավորեցում:

Politik.am-ը փորձել է կապ հաստատել Գեորգի Ավետիսյանի հետ՝ հասկանալու, թե ում է նկատի ունեցել նա և արդյո՞ք իրեն դուր չի եկել այդ օրը Փաշինյանի հումորներով լի ելույթը ու, եթե նրան համարում է վատ քաղաքական գործիչ, ապա ինչպե՞ս է պատրաստվում նրա ենթակայության տակ աշխատել.

«Գրառումս վերաբերում էր Լևոն Բարսեղյանին, ինձ համար անհասկանալի «հումորներ էին»»,-պատասխանել էր Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանի թիմի հետ աշխատանքը պատկերացնում է և աշխատում է:

Հետաքրքիր է, որ ապրիլի 14-ի հանրահավաքի ժամանակ, Լևոն Բարսեղյանի ելույթը բավական հետաքրքիր էր և շատ ավելի քիչ էր իր հումորային մեկնաբանությունները, իսկ ահա Փաշինյանը իր ելույթում մի քանի անգամ տարբեր հումորներ հիշատակեց, նկատում է կայքը:

Փաստորեն Գեորգի Ավետիսյանը շատ արագ է կարողանում կողմոնորոշվել ու ժամանակին իր արված անհարմար գրառումը մոռացնել տալու շատ հարմար տարբերակ է մտածել: Քանի որ, այդ օրը բոլոր ելույթ ունեցողները կառավարության կազմում տարբեր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ամենաշատ հումորային ելույթ ունեցողը արդեն վարչապետ է, ուստի որոշել է իր գրառումը նվիրել այդ օրը բովանդակալից ելույթ ունեցող Լևոն Բարսեղյանին, ով այս պահին որևէ պաշտոն չի զբաղեցնում ու անվնաս է ՍԱՊԾ նորանշանակ պետի համար:Մեր ընթերցողներին ներկայացնում ենք ապրիլի 14-ին Լևոն Բարսեղյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները:

 

 

 

 




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »