եՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

2018-07-09 20:43:19

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել համաքաղաքացիներին՝ հայտնելով հրաժարական տալու իր մտադրության մասին:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար», ֊ նշել է քաղաքապետը:
Նշելով, որ որպես քաղաքապետ փորձել է լսել երևանցիներից յուրաքանչյուրի ձայնը, «քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները», քաղաքապետը հավելել է. ֊ «Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»։
Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։
Այսօր ավելի վաղ Երևանի հանրապետական քաղաքապետը ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրել էր քաղաքապետարան և նրանց շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։
Ապրիլին֊մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի արդյունքում Հանրապետական կուսակցությունը զրկվեց իշխանությունից և վարչապետ ընտրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական կուսակցությունը շարունակում էր պահպանել իշխանական լծակները Երևանի ավագանիում։ Երևանի քաղաքապետարանի երկու ընդդիմադիր՝ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ նշելով, որ նա չի լուծել քաղաքի գլխավոր խնդիրները, կուտակել է մեծ ունեցվածք՝ զբաղեցնելով միայն պետական պաշտոններ:
Վերջերս նաև հրապարակվել էր մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել համաքաղաքացիներին՝ հայտնելով հրաժարական տալու իր մտադրության մասին:


ՄԵԳԱՊՈԼՍԻ, ՀՈՒԼԻՍԻ 10:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար», ֊ նշել է քաղաքապետը:


Նշելով, որ որպես քաղաքապետ փորձել է լսել երևանցիներից յուրաքանչյուրի ձայնը, «քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները», քաղաքապետը հավելել է. 

«Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է»։

 
Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու իր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար։


Այսօր ավելի վաղ Երևանի հանրապետական քաղաքապետը ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին հրավիրել էր քաղաքապետարան և նրանց շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։


Ապրիլին֊մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի արդյունքում Հանրապետական կուսակցությունը զրկվեց իշխանությունից և վարչապետ ընտրվեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետական կուսակցությունը շարունակում էր պահպանել իշխանական լծակները Երևանի ավագանիում։

Երևանի քաղաքապետարանի երկու ընդդիմադիր՝ «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը՝ նշելով, որ նա չի լուծել քաղաքի գլխավոր խնդիրները, կուտակել է մեծ ունեցվածք՝ զբաղեցնելով միայն պետական պաշտոններ:


Վերջերս նաև հրապարակվել էր տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում էր, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։

azatutyun.am

 




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »