ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

2018-05-13 13:53:30

 

Այսօր՝ մայիսի 12-ին ամբողջությամբ ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները:
Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համաժողովրդական ալիքի ֆոնին իշխանության եկած կառավարությունում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից եւ 17 նախարարներից, ընդամենը երկուսն են կին: Նրանցից մեկը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն է. նա զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Երկրորդը Լիլիթ Մակունցն է, նշանակվել է մշակույթի նախարար:
Առաջին փոխվարչապետի եւ մեկ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրել են Փաշինյանի կուսակիցներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, երկրորդ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է բանկիր Մհեր Գրիգորյանը:
Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ-ին բաժին է հասել 2 նախարարական պորտֆել. Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ՝ գյուղատնտեսության նախարար:
ԲՀԿ-ի քվոտայով 2010-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը հիմա էլ զբաղեցրել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը: Նախկին քննիչ Աշոտ Հակոբյանը դարձել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար։ ԲՀԿ-ական Լեւոն Վահրադյանը զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Իսկ ԲՀԿ քվոտայով 2012-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ անդամը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան: Կառավարության անդամների միջին տարիքը 40-ից քիչ ավելի է:

Մայիսի 12-ին ամբողջությամբ ձեւավորվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները:

ՄԵԳԱՊՈԼԻՍ, ՄԱՅԻՍԻ 13: Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո համաժողովրդական ալիքի ֆոնին իշխանության եկած կառավարությունում, որը բաղկացած է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից եւ 17 նախարարներից, ընդամենը երկուսն են կին:

Նրանցից մեկը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանն է. նա զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Երկրորդը Լիլիթ Մակունցն է, նշանակվել է մշակույթի նախարար:

Առաջին փոխվարչապետի եւ մեկ փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրել են Փաշինյանի կուսակիցներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, երկրորդ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է բանկիր Մհեր Գրիգորյանը:

Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ-ին բաժին է հասել 2 նախարարական պորտֆել. Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ՝ գյուղատնտեսության նախարար:

ԲՀԿ-ի քվոտայով 2010-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը հիմա էլ զբաղեցրել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը:

Նախկին քննիչ Աշոտ Հակոբյանը դարձել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար։ ԲՀԿ-ական Լեւոն Վահրադյանը զբաղեցրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:

Իսկ ԲՀԿ քվոտայով 2012-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստամյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ անդամը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է՝ 27 տարեկան, ամենատարեցը՝ Զոհրաբ Մնացականյանը՝ 52 տարեկան:

Կառավարության անդամների միջին տարիքը 40-ից քիչ ավելի է:

NEWS.AM

 

 




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »