ՀՀԿ ԳՄ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

2018-04-14 14:33:02

 

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:
Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարները նախատեսել էին շրջափակել Երևանում՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակը, որպեսզի խափանեն ՀՀԿ խորհրդի նիստը։ Այսօր առավոտյան ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան Ծաղկաձորում, ինչի կապակցությամբ ցուցարարները որոշել էին 16:30֊ին դեպի Ծաղկաձոր ավտոերթ անցկացնելու մասին։

Այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։ Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


ՄԵԳԵՊՈԼԻՍ, ԱՊՐԻԼԻ 14: Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարները նախատեսել էին շրջափակել Երևանում՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակը, որպեսզի խափանեն ՀՀԿ խորհրդի նիստը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան Ծաղկաձորում, ինչի կապակցությամբ ցուցարարները որոշել են ժամը 16:30֊ին դեպի Ծաղկաձոր ավտոերթ անցկացնել։




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »