Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում

2014-11-03 19:55:09

Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում

 

ՀԱՐՑ

Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում, այսինքն ֆրիկցիաների սկզբում էակուլյատի մի մասը դուրս գա, այնուհետև, որոշ ժամանակ անց տեղի ունենա օրգազմ, ամբողջական էակուլացիա: Խնդիրը հետևյալն է- ընդհատված սեռական հարաբերությունը որպես պաշտպանական միջոց ընտրելով առաջ է եկել հղիություն, սակայն էակուլյացիան տեղի չի ունեցել հեշտոցում, այդպես հնարավոր է հղիություն, ինձ ասացին, որ մաս-մաս էակուլյացիայի հնարավորություն ունի տղամարդը և դա է պատճառը հղիության, որ սկզբում էակուլյատի մի մաս է դուրս եկել, որը չեք նկատել: Ես փորձեցի համացանցում գտնել նման բան, բայց չգտա, խնդրում եմ ասել Ձեր մասնագիտական կարծիքը:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը

Առաջին հերթին պետք է ասել, որ բեղմնականխման ընդհատված սեռական հարաբերության մեթոդը քիչ արդյունավետ է և ավելին, տևական ժամանակ կիրառման պարագայում կարող է վնասել տղամարդու ներքին սեռական գեղձերի գործունեությունը, առաջ բերելով կոնքի խոռոչում արյան կանգային երևույթներ՝ պատճառ հանդիսանալով տարաբնույթ ֆունկցիոնալ և օրգանական խնդիրների: Այս մեթոդը չի խրախուսվում սեքսոլոգների կողմից նաև այն պատճառով, որ ավելորդ լարվածություն է առաջացնում ամուսինների մոտ՝ ինչը կարող է խոչընդոտել լիարժեք հոգեսեքսուալ բավականության ստանալը: Սեռական գրգռման ժամանակ տղամարդում սերմնաբջիջները դուրս են բերվում հիմնականում էակուլյացիայի ժամանակ՝օրգազմի պրոցեսում ակտիվ մեխանիզմով, սակայն մինչև դա հնարավոր է սերմնաբջիջների պասիվ արտահոսք՝ ինչը կարող է հղիության պատճառ հանդիսանալ:Հնարավոր է նաև տղամարդը չկարողանա իրապես զգալ սերմնաժայքման սկիզբը և էակուլյատի առաջին չափաբաժինը (որում ամենաշատն է սերմնաբջիջների քանակը) անցնի կնոջ սեռական ուղիներ:

 

Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան




Լրահոս

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին

Վարչապետը և ԱՄՆ հայաստանյան առաքելության ղեկավարը մտքեր են փոխանակել գործընկերության օրակարգի, համատեղ ծրագրերի, ինչպես նաև կրթական ոլորտի բարեփոխումների, կարողությունների զարգացման հնարավորությունների և անելիքների շուրջ:

Ավելին »