Հարց սեքսապաթոլոգին. ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի

2014-10-25 16:22:57

Հարց.

Ավելորդ քաշը կարո՞ղ է հանգեցնել իմպոտենցիայի (սեռական թուլության)

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Էրեկցիայի խանգարման և ճարպակալման միջև կապը ակնհայտ է: Ժամանակակից հետազոտությունները փաստում են՝ այն տղամարդիկ, որոնք ունեն ավելորդ քաշ, 25 անգամ ավելի հաճախ են ունենում պոտենցիայի հետ կապված խնդիրներ, բացի այդ, ճարպակալումը պատճառ է հանդիսանում նաև սերմնահեղուկի որակական և քանակական ցուցանիշների վատացման, նույնիսկ կարող է անպտղության պատճառ հանդիսանալ: Տղամարդկանց համար հատկապես վտանգավոր է որովայնային շրջանի /վիսցերալ/ ճարպակալումը՝ այնտեղ սկսում են սինթեզվել իգական սեռական հորմոններ. սկզբնական շրջանում տեստոստերոնի ինտենսիվ արտադրությունը կարողանում է փոխլրացնել դա, սակայն եթե քաշը չի կարգավորվում, ապա հանգեցնում է հյուծման, և սեռական հորմոնների քանակը նվազում է: Սիրտ-անոթային համակարգը նույնպես ծանրաբեռնվում է, գումարվում են նաև փսիխոէմոցիոնալ գործոնները (ավելորդ քաշը հաճախ պատճառ է հանդիսանում անձի ինքնագնահատականի իջեցման ), որոնք հանգեցնում են սեռական ֆունկցիայի խանգարման: Այդպիսի դեպքերում որպես բուժման հիմնական մեթոդ է հանդիսանում բեռնաթափման դիետոթերապիան. քաշի կարգավորումը որոշիչ դերակատարություն է ունենում սեռական ֆունկցիայի վերականգնման համար:




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »