Հարց սեքսոպաթոլոգին. Ամուսինս պառկում է փորի վրա և սկսում սեռական շարժումներ կատարել

2014-10-25 15:16:56

Հարց

Ես ամուսնացած եմ և ամուսնուս մոտ նկատում եմ, որ նա գրեթե ամեն օր առավոտյան պառկում է փորի վրա և սկսում սեռական շարժումներ կատարել: Դա ինձ համար շատ վիրավորական է, բայց նրան չեմ կարողանում ոչինչ ասել: Խնդրում եմ ասեք, ինչը կարող է նման վարքի պատճառ հանդիսանալ: Նա 29 տարեկան է: Շնորհակալություն!!

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Այս երևույթը, պետք է նկատել, որ պաթոլոգիկ է (չի համարվում նորմա), քանի որ նա ամուսնացած է և պետք է լիարժեքորեն ապրի նորմալ սեռական կյանքով: Իսկ այն, ինչ Դուք նկարագրում եք, նման է մաստուրբացիոն պրոցեսի, ինչը այդ պարագայում պետք է բացառվեր: Եթե տղամարդու համար այդ տարիքում չկան սեռական կյանքը սահմանափակող գործոններ, ապա մաստուրբացիան նորմա չի դիտվում: Անհրաժեշտ է խոսել նրա հետ այդ մասին և համատեղ փորձել բժշկի միջամտությամբ և օգնությամբ լուծել խնդիրը:




Լրահոս

Առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստեր՝ Հայաստանի նկարիչների միությունում. հարուցվել է քրեական գործ

«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։

Ավելին »