Մահվան ելքով սեքս` մեղուների հետ

2013-05-20 12:50:47

Շվեդիայի 35-ամյա բնակիչը մահացել է մեղուների բազմաթիվ խայթոցների հետևանքով այն բանից հետո, երբ իր սեռական օրգանը մտցրել է մեղուների բնի մեջ: Ինչպես հաղորդում է News Sweden-ը` տղամարդու մարմնի վրա 146 խայթոց է եղել, որոնցից 54-ը բաժին է  հասել նրա սեռական օրգանին: Խասե անունով տղամարդու դիակը հայտնաբերել է նրա հարևանը: Տղամարդուն դժվարությամբ է հաջողվել ճանաչել: «Ես ճանաչեցի նրան միայն շնորհիվ դաջվածքի»,- ոստիկաններին ասել է  հարևանը: Երբ հարևանը գտել է տղամարդուն, նա դեռ կենդանի է եղել, ուստի նրան փորձել են փրկել, ինչը սակայն չի հաջողվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ Խասեն փորձել է սեքս անել բնի հետ, քանի որ մի քանի սատկած մեղուների վրա սերմնահեղուկ է հայտնաբերվել, բացի այդ բնի մեջ նաև մատնահետքեր են գտնվել: «Ես նույնիսկ չեմ կարող երևակայել այն ցավը, որը նա է զգացել»,- ասել է բժիշկներից մեկը:




Լրահոս

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 8-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Ավելին »