Քաղաքականությունը ռինգ չէ, այնտեղ «ուղիղ հարվածներով» չես հաղթի

2013-12-17 12:52:04

Քաղաքականությունը հյուրանոց չէ, նա մի սենյակ է, որտեղ մտնելուց առաջ պետք է լավ մտածել, արժե մտնել, թե՟ ոչ…»/Բեռնարդ Շոու/

Կյանքը ցույց է տվել, որ երբ հազարավոր հաջողակ մարդիկ, ոգևորվելով իրենց հաջողություններից, որոշում են կայացրել մտնել քաղաքականություն, նրանք շատ կարճ ժամանակահատվածում վերածվել են «զրոյի»:

Վերածվել են զրոյի, որովհետև չեն հասկացել, որ իրենք հաջողակ են միայն այդ ասպարեզում, քանի որ տիրապետում եմ հենց այդ ասպարեզի «նրբություններին»: Այսօր մամուլում կարդացի անձամբ ինձ մոտ զավեշտ առաջացնող, «ընդդիմադիր Կլիչկոն հրաժարվել է աշխարհի չեմպիոնի կոչումից» վերնագրով տեղեկատվական բնույթի մի գրառում, ըստ որի` WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հրաժարվել է իր տիտղոսից՝ որոշելով իրեն լիովին նվիրել Ուկրաինայի քաղաքականությանը:

Բացի դրանից, արդեն լուրեր են տարածվել, որ Կլիչկոն վերջնական որոշում է կայացրել` առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այն, որ Կլիչկոն կարևոր դերակատարում ունի Ուկրաինայում տեղի ունեցող բողոքի ակցիաների շրջանակներում դա փաստ է, բայց արդյո՞ք այդքանը բավական է, որպեսզի նա թողնի այն ասպարեզը, որտեղ ինքը իրեն հավասարը չունի` խոսքը բռնցքամարտի մասին է, և զբաղվի իրեն համար օտար «պրոֆիլով»:

Միգուցե Կլիչկոն չի գիտակցում, որ «Մայդանի» ժամանակավոր հաջողությունները զուտ էմոցիոնալ հարթության վրա են գտնվում, որ մարդիկ իրեն ընդունում են որպես սպորտսմենի և ոգևորված են, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկն իրենց կողքին է կանգնած:

Միգուցե Կլիչկոն դեռ չի գիտակցում, որ երբ էմոցիաներն անցնեն մարդիկ նրան նայելու են արդեն զուտ քաղաքական տեսանկյունից և շատ շուտով հասկանալու են, որ նրա «ուդարները» էֆեկտիվ են միայն ռինգի համար, իսկ քաղաքականության մեջ, ցավոք սրտի, խարդավանքներն են շատ անգամ էֆեկտիվ:

Կարեն Թումանյան




Սպորտ

ԵՌԱԳՈՒՅՆՆ ԱՐՍԵՆԱԼԻ ԷՄԻՐԵՅԹՍ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ

Դեռ մեկ ամիս առաջ ՄԵԳԱՊՈԼԻՍԸ տեղեկացել էր, որ բանակցություններ են տարվում SoftConstruct-ի կողմից և երեկ հայտնի դարձավ, որ ցանկալի արդյունքը գրանցված է:

Ավելին »