Շատ լավ է, Գենրիկ ջան...Ռուս մեկնաբանը, Մխիթարյանի գոլից ոգևորված, հայերեն է խոսել

2013-09-25 12:05:51

Հենրիխ Մխիթարյանի գոլն այնքան է ոգևորել ռուս մեկնաբանին, որ նա եթերում հայերեն է խոսել ու ասել. Շատ լավ է, Գենրիկ ջան:

Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Մյունխեն-1860»-ը հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր  առանց գոլերի: Մրցավարը ավելացրել էր լրացուցիչ ժամանակ: Դորտմունդցիներին հաշիվը բացել հաջողվել է 105-րդ րոպեին. 11 մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Օբամեյանգը: 2 րոպե անց «Մյունխեն-1860»-ի դարպասը գրավել է Հենրիխ Մխիթարյանը: