Կանտեն ընդմիջմանն ինձ ասաց, որ իր ոտքերը մահացել են, իսկ հետո…

2019-11-10 21:08:34

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն պատմել է ակումբում առնվազն մինչև 2023 թվականն իր ելույթները շարունակելու ցանկության մասին:

«Իհարկե, կարող եմ կարիերաս ավարտել «Չելսիում»: Հիմա ակումբի հետ պայմանագիրս նախատեսված է մինչև 2023 թվականը, և ես հուսով եմ, որ դրանք հաջողակ տարիներ են լինելու: Ինձ չեմ պատկերացնում այլ առաջնությունում:

Չեմ զղջում, որ 2015 թվականին «Մարսելի» փոխարեն ընտրեցի «Լեսթերին» միանալու տարբերակը: «Չելսի» տեղափոխվեցի «Լեսթերի» հետ չեմպիոն հռչակվելուց հետո, ու Լոնդոնում արդեն 3 հրաշալի տարիներ եմ անցկացրել՝ նվաճելով տիտղոսներ:

Այս ակումբը շատ է օգնել ինձ, և ես հուսով եմ, որ կկարողանամ նրա կազմում դեռ շատ մրցանակներ նվաճել»,- Կանտեի խոսքերը մեջբերում է Telefoot-ը:

Լեմպարդ. «Կանտեն ընդմիջմանն ինձ ասաց, որ իր ոտքերը մահացել են, իսկ հետո…»