Լեւոն Արոնյանը կմրցի Շաքրիյար Մամեդյարովի հետ

2018-03-11 16:45:36

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 11-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որն առաջին տուրում հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին։ Արոնյանը մեկնարկել էր չինացի Դին Լիրենի հետ ոչ ոքիով։

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - - Ուեսլի Սո (ԱՄՆ)




Սպորտ

ՀԱՂԹՈՂ ԿԱ, ԻՍԿ ԳՈՏԻ՝ ՈՉ

Կայացավ ՄքԳրեգոր – Նուրմագոմեդով մրցամարտը

Ավելին »